пятница, 19 августа 2011 г.

FLASH MOB


Հուլիսի 18-ին Գորիսում տեղի ունեցավ Flash mob, որը միտված էր երիտասարդների ակտիվացմանը, ու քարոզում էր՝ երիտասարդություն, ակտիվություն, միասնություն և նախաձեռնություն: Flash mob-ն իր բնույթով սառույց Flash mob էր: Մասնակցում էին ավելի քան 60 երիտասարդ, որոնց մեջքին գրված էին տառեր ու երիտասարդները բաժանված էին երեք խմբի համապատասխանաբար՝ ուրախներ, տխուրներ և չեզոքներ, որոնք հագնված էին իրենց անուններին համապատասխան:  Այդ երեք խմբերը տարբեր ուղղություններով շարժվեցին դեպի շատրվանները ու սկսեցին անկանոն քայլել: Այնուհետև տրվեց ազդանշան ու երիտասադները արագ շարվեցին ու սառեցին՝ կազմելով վերը նշված բառերը: Այսպես մնացին մի քանի րոպե և առանց բան ասելու շատ արագ երիտասարդները ցրվեցին կարծես ոչինչ էլ չի եղել:  

Комментариев нет:

Отправить комментарий