Показаны сообщения с ярлыком Միքայել Իսախանյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Միքայել Իսախանյան. Показать все сообщения

среда, 17 октября 2012 г.

Մարդամեջը Գորիսում


Այսօր ԳԵՄ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում աշակերտների, ուսանողների և ակտիվ երիտասարդների հետ, որի ընթացքում Գորիս Ինֆո տան համակարգող Միքայել Իսախանյանը ներկայացրեց Մարդամեջի շրջանակներում կատարվող <<Սոցիալական նորարարության ճամբար(Social innovation camp)>> ծրագրի էությունը և ծրագրին դիմելու ձևն ու կարգը: Ներկաները ստացան իրենց հետաքրքրող  հարցերի պատասխանը: Օրինակների հիման վրա պարզ ու պատկերավոր պատկերացում տրվեց ծրագրի մասին: Մասնակիցները դիտեցին Մարդամեջ 2011-ի տեսահոլովակը, վարեցին հետաքրքիր դիսկուսիա ու ևս մեկ անգամ հիշեցվեցին հայտերի լրացման ու ընդունման վերջնաժամկետի մասին:

Հայտարարություն: Մարդամեջ

Այսօր՝ ժամը 15:00-ին Գորիսի երիտասարդական միության գրասենյակում տեղի է ունենալու հանդիպում  Մարդամեջ նախագծի շրջանակներում, որի ընթացքում կներկայացվի Մարդամեջի հիմնական դրութներն ու ուղությունները, սոցիալական նորարարության ճամբարին մասնակցելու, ինչպես նաև երիտասարդական նորարարական գաղափարները կյանքի կոչելու հնարավորությունները:
Հրավիրում ենք 13-30 տարեկան այն երիտասարդներին, ովքեր ունեն գաղափարներ և դրանց կիրառման համար փնտրում են հովանավորներ կամ պարզապես ցանկանում են իրենց մասնակցությունը բերել ճամբարին:
Գորիսի Ինֆո տունը սիրով կսպասի Ձեզ:

понедельник, 1 октября 2012 г.

Մարդամեջ 2012

Այսօր՝ ժամը 16:00-ին Գորիսի երիտսարդական միության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ԳՊՀ-ի ուսանողական խորհրդի, ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների անդամների և ակտիվ գործունեությամբ զբաղվող տարբեր երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում  Գորիս Ինֆո տան համակարգող Միքայել Իսախանյանը ներկայացրեց   Մարդամեջ 2012-ի շրջանակներում կատարվող երկրորդ <<Սոցիալական նորարարության ճամբար>> (Social innovation camp) էությունը, ֆորմատը, ծրագրին դիմելու կարգն ու ժամկետները:
Խոսվեց նաև առաջիկայում սպասվող դասընթացների մասին:  



Նրանք, ովքեր հետքրքրված են <<Սոցիալական նորարարության ճամբար>> ծրագրով կարող են այցելել  http://mardamej.wordpress.com/ կայքը, հայտերի լրացման համապատասխան տեղում  լրացնել հայտեր և մինչև հոկտեմբերի 22-ը դիմել ծրագրին մասնակցելու համար:
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ http://mardamej.wordpress.com/ կայքից:

среда, 26 сентября 2012 г.

Լուսանկարներ

Լավ լուսանկարչական ապարատ, համապատասխան գիտելիքներ, գեղեցիկ տեսարաններ. ահա այն պարզագույն պայմանները, որոնցով առաջնորդվում ու փորձում ենք սովորել ճիշտ լուսանկարել այնպես, որ հկարները կարողանան ուշադրություն գրավել:








                                                                                                                                                                         

воскресенье, 16 сентября 2012 г.

Պարենք հայերեն - Կարինը Գորիսում

Արդեն երկու օր է՝ Գորիսում՝ Վիեննի պուրակում տեղի է ունենում հայկական ազգային պարերի բացօթյա ուսուցում: Միջոցառում-ուսուցումը կազմակերպել է Կարին պարային համույթը:  Միջոցառմանը մասնակցում էին թե երեխաներ և թե տարբեր տարիքի երիտասարդներ:




Սկզբում պրոֆեսյոնալ պարուսույցները ներկայացնում էին ազգային պարերի անունները, ստեղծման պատմությունները, նշանակություններն ու պարերի իմաստները, այնուհետև սովորեցնում էին պարերի շարժումները:  

понедельник, 20 августа 2012 г.

Մերոնք Եվրոպայում



Գորիսի Երիտասարդական միության անդամ Արա Միրզոյանը, որը նաև Գորիսի Երիտասարդական բանկի և Գորիսի ԻնֆոՏան ակտիվ մասնակից է, ներկայումս եվրոպական երիտասարդական ծրագրի շրջանակներում գտնվում է Բուլղարիայում, որտեղ տարբեր ազգերի երիտասարդների հետ համատեղ բուլղարացի երիտասարդներին է փոխանցում իր հմտությունները, ինչպես նաև փորձի փոխանակման ձևաչափով ինքն էլ  սովորում է նրանցից:

среда, 15 августа 2012 г.

Մանկական սրճարան` երեխաների բռնության դեմ

Ամառային արձակուրդ, շոգ եղանակ, ամենօրյա եռուզեռ... Եվ այս ամենի մեջ  շատ գեղեցիկ միջոցառում նվիրված երեխաների բռնության դեմ պայքարին: Միջոցառում, որը իրականցվում էր <<Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան>> ծրագրի շրջանակներում, որտեղ իրենց ինքնատիպ ներկայությամբ Գորիսի թիվ երկու նախակրթարանի(տնօրեն Ժասմենա Խաչատրյան) գեղեցիկ սաները զարդարում էին թե միջոցառումը և թե միջոցառման նշանակությունը: Երեխաները, իրենց համար նախատեսված մանկական սրճարանում, վեյելում էին հաճելի հանգիստ և դրա հետ մեկտեղ փորձում էին նկարել ու թղթին հանձնել իրենց գիտելիքները երեխաների իրավունքների մասին: Ծնողները հետևում էին երեխաներին՝ իրենց հերթին հանգիստը վայելելով հարակից մեծերի սրճարանում: Միջոցառմանը ներկա էր Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, որի աջակցությամբ փոքրիկների սրճարանում սեղաններին դրված էին քաղցրավենիք և հյութեր: Ներկա էին նաև ծրագրի Գորիսի աջակից թիմը Կարինե Մովսիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև <<Փրկենք երեխաներին>> կազմակերպությունից Սոֆիկ Մինասյան ու Արարատ Ալիխանյանը: Աջակից թիմը ծնողական սրճարանում պատասխանում էր ծնողներին հուզող հարցերի և տրամադրում ծրագրի շրջանակում հրատարակված <<Դրական ծնողավարման ձեռնարկը>> ծնողների համար:
Այնպիսի տպավորություն էր, որ հունիս ամսին նույն մանկապարտեզի նախաձեռնությամբ երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառումը Գորիսի Պետական դրամատիկական թատրոնի բեմից  շարունակաբար տեղափոխվել էր մանկապարտեզի ծաղկազարդ բակ:







Թող այլևս ոչ մի երեխա բռնության զոհ չդառնա Գորիսում:

четверг, 5 июля 2012 г.

Գորիսը գնահատում է ծրագրերը

Այսօր հունիսի 5-ն է՝ ՀՀ Սահմանադրության օրը: Օրը ոչ աշխատանքային է, սակայն ոչ Գորիսի երիտասարդական բանկի անդամների համար: Հենց այս պահին մենք բոլորս իրականացնում ենք ստացված դրամաշնորհային հայտերի գնահատում: Մեզ հետ են նաև Գորիսի եիտասարդական բանկի նոր անդամները՝ Ռոմա Հայրապետյանը, Աննա Պետրոսյանը և Սեդա Մկրտչյանը: Արդյունքների մասին կտեղեկացնենք շուտով:












Գորիսի երիտասարդական բանկը  շնորհավորում է բոլորին սահմանադրության օրվա առթիվ:

четверг, 28 июня 2012 г.

Սահմանից սահման ոտքով (Border2Border)


Հունիսի  27-ին  տեղի  ունեցավ  ամերիկացի  կամավորականների  և  գորիսեցի  երիտասարդների  հանդիպումը:  Խաղաղության  Կորպուսի  կամավորները  քայլարշավներ  էին  կազմակերպել  Հայաստանի  հյուսիսից  և  հարավից:  Հարավում  քայլարշավը  սկսել  էին  հայ-իրանական  սահմանից,  և  նրանց  հերթական  կանգառը  եղավ  Գորիսում`  Ս.  Խանզադյանի  անվան  թիվ  6 հիմնական  դպրոցում:
  Նրանց  նպատակն  է,  օգտագործելով  պարզ  և  հանրամատչելի  մեթոդներ,  իրազեկել  Հայաստանի  երիտասարդությանը  առողջապահության  և  շրջակա  միջավայրի  մասին  տեղեկությանը:  Կամավորները  հիմնականում  կենտրոնացան  առողջ  սննդակարգի,  մարմնամարզության,  ծխախոտից  և  ալկոհոլից  խուսափելու,  ինչպես  նաև  աղբահանության  ճիշտ  կազմակերպման  խնդիրների  վրա:  Ամեն  ինչ  ընթանում  էր  շատ  հաճելի  ու  մտերմիկ  միջավայրում:
  Այս  նախաձեռնությանը  մասնակցում  էին  նաև  <Գորիսի  երիտասարդական  միություն>  ՀԿ-ի  անդամները,  ովքեր  և’  օգնում  էին  կամավորներին,  և’  մասնակցում  ծրագրին:    Վերջում  մասնակիցներին  տրվեցին  հավաստագրեր  և  բոլորը  միասին  նկարվեցին:
  Կամավորները  դեռ  իրենց  քայլարշավը  կշարունակեն  մինչև  Վայոց  Ձորի  Եղեգնաձոր  քաղաքը: