понедельник, 1 октября 2012 г.

Մարդամեջ 2012

Այսօր՝ ժամը 16:00-ին Գորիսի երիտսարդական միության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ԳՊՀ-ի ուսանողական խորհրդի, ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների անդամների և ակտիվ գործունեությամբ զբաղվող տարբեր երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում  Գորիս Ինֆո տան համակարգող Միքայել Իսախանյանը ներկայացրեց   Մարդամեջ 2012-ի շրջանակներում կատարվող երկրորդ <<Սոցիալական նորարարության ճամբար>> (Social innovation camp) էությունը, ֆորմատը, ծրագրին դիմելու կարգն ու ժամկետները:
Խոսվեց նաև առաջիկայում սպասվող դասընթացների մասին:  



Նրանք, ովքեր հետքրքրված են <<Սոցիալական նորարարության ճամբար>> ծրագրով կարող են այցելել  http://mardamej.wordpress.com/ կայքը, հայտերի լրացման համապատասխան տեղում  լրացնել հայտեր և մինչև հոկտեմբերի 22-ը դիմել ծրագրին մասնակցելու համար:
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ http://mardamej.wordpress.com/ կայքից:

Комментариев нет:

Отправить комментарий