Показаны сообщения с ярлыком Կարինե Մովսիսյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Կարինե Մովսիսյան. Показать все сообщения

среда, 6 ноября 2013 г.

Տեղական հարկահավաքագրման մասին տեսահոլովակ

«Պատասխանատու հարկատու համայնքում» ծրագրի շրջանակներում Գորիսի Երիտասարդական միությունը ներկայացնում է Քաունթերփարթի տրամադրած տեսահոլովակը տեղական հարկահավաքագրման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Վճարենք տեղական հարկերը մեր իսկ բարեկեցության համար:

http://www.facebook.com/photo.php?v=511850435516244

среда, 24 апреля 2013 г.

Խոնարհվում ենք....և հիշում...

Այսօր Գորիսի հասարակությունը իր հարգանքի տուրքը մատուցեց 1915թ-ի անմեղ զոհերի հիշատակին: Դեռ նախճրդ օրը երեկոյան ակտիվ երիտասարդությունը ջահերով երթ էր կազմակերպել դեպի Եղեռնի հուշարձանը Գորիսում: Այսօր արդեն համայնքի ողջ հասարակությունն էր շարունակում երթը: Մարդիկ հանդարտ քայերով, հիշատակի ծաղիկները ձեռքներին, խոնարհված հայացքներով քաղաքի  տարբեր վայրերից գալիս էին հուշարձան՝իրենց հարգանքի և հիշատակի տուրքը մատուցելու Մեծ Եղեռնի զոհերին: Հուշարձան էին այցելում նաև հարակից գյուղական համայնքների բնակիչները: Հետաքրքիր էր Հարթաշենի Երիտասարդ երկրապահների այցը՝ զինվորական համազգեստներով և պաստառով, Արցախյան հերոսամարտի մասնակից Սամվել Լալազարյանի ուղեկցությամբ: Կան ազգի ճակատագիրը իրենց ուսերին վերցնող երիտասարդներ այսօր, ուրեմն կապրի մեր ազգը   նաև ապագայում:
ՈՒ ոչ մի կոտորած երբեք չի սպանի այն ոգին, որն այսօր այստեղ է բերել այս պատանիներին:

вторник, 18 декабря 2012 г.

Լավագույն նվեր Նոր Տարվա նախօրյակին




Այսօր շահագործման հանձնվեց երկար սպասված Գորիսի Սոցիալական Տունը, որը Նոր Տարվա նախօրյակին լավագույն նվերն էր համայնքի ամենաանապահով խավից թվով 20 ընտանիքների համար:  Ծրագիրն իրականացվել է Հայաստանի և Շվեցարիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ: Բազմաբնակարան շենքի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Հայաստանում Շվեցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոստանտին Օբոլենսկին, Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Անդրկովկասյան գրասենյակի հումանիտար ծրագրերի համակարգող Մ. Վեյնգարդը, Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի ներկայացուցիչները և այլ հյուրեր:
Մեր մշտական ուշադրության կենտրոնում գտնվող երկու փախստական ընտանիքներ և Էլիդա Հովհաննիսյանի ընտանիքը, որոնց պատմությանն անդրադարձել ենք մեր բլոգի նախորդ գրառումներում, նույնպես տոնեցին բնակարանամուտ: Իրականացավ նրանց երկարամյա երազանքը:
Թող Աստծո օրհնությամբ մեր մարզի և աշխարհի սոցիալապես անապահով մարդիկ և բոլոր անօթևանները մի օր ևս այսպիաի նախատոնական նվեր ստանան...             

пятница, 14 декабря 2012 г.

Խորհրդարանական լսումներ

Այսօր ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության,ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ  ԱԺ թիվ 334 դահլիճում տեղի ունեցավ խորհրդարանակն լսումներ ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի հիմնահարցերի շուրջ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ, Կառավարության անդամներ, քաղ. հասարակության ներկայացուցիչներ, միջազգային կառույցներից փորձագետներ և լրագրողներ:
Սյունիքի մարզից լսումներին մասնակցում էր Հանրային ցանցի համապատասխան հանձնաժողովի պատասխանատու Կարինե Մովսիսյանը: Հանրային ցանցից լսումներին մասնակցում էր նաև պետաիրավական հանձնաժողովի պատասխանատու Էդգար Հակոբյանը:

суббота, 24 ноября 2012 г.

Հանդիպում Մեղրիում / մոնիտորինգային այց

Այսօր տեղի ունեցավ Գորիսի Երիտասարդական միության անդամների հնադիպում - քննարկումը Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի մանկավարժների հետ: Հանդիպումը մոնիտորինգային է, ունի նպատակ բացահայտելու պետական բյուջեից սնվող հիմնարկների աշխատողների ապահովագրական սոցիալական փաթեթի ներդրման օգտակարությունն ու մանկավարժների վերաբերմունքը փաթեթի նկատմամբ: Մանկավարժների կարծիքով լավ է, որ պետությունը անհանգստանում է իր մանկավարժների մասին, բայց նախնական բացատրական աշխատանք չի տարվել և կնքված պայմանագրերը հիմնականում չեն բավարարում շահառուների կարիքները: 

понедельник, 19 ноября 2012 г.

Մամլո ասուլիս Էրեբունի պլազայում

Այսօր <Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում> ծրագրի շրջանակներում Էրեբունի պլազայում տեղի ունեցավ մամլո ասուլիս , որին մասնակցում էին բարձր ռեյտինգ ունեցող հեռուստալրագրողներ և կանաց հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներ: Ասուլիսը կազմակերպել էր Հայկական PR ասոցիացիան, որը ասուլիսին ներկա ՀԿ- ների հետ նոր էր ավարտել նույն ծրագրի շրջանակներում PR կարողությունների զարգացման դասընթացը Ծաղկաձորում: ՀԿ ներկայացուցիչները հնարավորույուն ունեան ծանոթանալ լրագրողերի հետ և ներկայացնել իրենց հուզոց հարցերը ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից` Եվրոֆինանսաորմամբ:

воскресенье, 18 ноября 2012 г.

Այնքան համեստ մեր չեմպիոնները

Գորիսի Երիտասարդական միության անդամները երեկ Ծաղկաձորում առիթ ունեցան կենդանի շփվելու ազգային պարծանք հանդիսացող մեր շախմատիստների հետ: Որքան հպարտ ու անառիկ են մերոնք աշխարհի տարբեր մրցահարթակներում, այնքան էլ համեստ ու սիրալիր են երկրի ներսում: Գուցե այդ է պատճառը, որ մենք նրանց շատ ենք սիրում, հարգում և մեծարում: Հպարտանում եմ , երբ գիտակցում եմ, որ այդքան փխրուն, ձեռքերի մեջ է մեր ազգային հպարտությունը, որոնք այդքան ամուր են պահում այն:Հաջողություններ Ձեզ, հարազատներս, աշխարհի բարձրագույն մրցահարթակներում, շարունակեք բարձր պահել շախմատի մեր ազգային պատիվը և յուրաքանչյուր մրցաշարում, ամեն խաղից առաջ հիշեք, որ Սյունիքի մարզը ի դեմս <Գորիսի Երիտասարդական միություն>  հասարակական կազմակերպության, Ձեզ հետ է: Գուցե դա Ձեզ փոխանցի մեր լեռների անառիկությունը կրող աորան:
  

суббота, 17 ноября 2012 г.

Շեղշե լա ֆամ

Այսօր Ծաղկաձորի սպորտ համալիրում Եվրոմիության ֆինանսավորմամբ  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում մեկնարկեց Հայաստանի PR ասոցիացիայի կազմակերպած եռօրյա դասընթացը <Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում> :
Սյունիքի մարզից դասընթացին մասնակցում են Գորիսի Երիտասարդական Միության, Սյունյաց տիկնաց, Սոսեի և Կանաց ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչները:
Բարի երթ բարի գործընթացում...


суббота, 10 ноября 2012 г.

ԳԵՄ-ի անդամները վերադարձել են Հունաստանից


Ավարտվեց Գորիսի երիտասարդական միության անդամների աշխատանքային այցը Հունաստան: Ավելացնելով իրենց գիտելիքները միգրացիայի և գործազրկության ոլորտում՝ այսօր նրանք վերադարձան Հայաստան: Բարի գալուստ Ձեզ, հարազատներս, և բարի երթ Ձեր նախաձեռնություններին այդ ոլորտում: Հունաստանը հնադարյան, գեղատեսիլ և հիասքանչ երկիր է, սական հայրենիքը, կարծում եմ, մերոնք շատ էին կարոտել: 

пятница, 2 ноября 2012 г.

Մերոնք Եվրոպայում: Հունաստան

Գորիսի Երիտասարդկան Միության անդամներ, ԻնֆոՏան ներկայացուցիչներ Սարգիս Սարգսյանը,Աստղիկ Բեգլարյանը և Սաթենիկ Սարգսյանը աշխատանքային այցով գտնվում են Հունաստանում: Նրանք մասնակցում են Յանինայում կայանալիք միգրացիայի և գործազրկության խնդիրներին վերաբերվող սեմինարին: Երիտասարդական Միությունը Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է միգրացիայի և ռեպատրիացիայի խնդիրներով Հայստանում: Կազմակերպության գրասենյակում գործում է Սյունիքի միգրացիայի ռեսուրս կենտրոնը, որն աջակցում է միգրանտներին լուծելու իրենց առջև կայացած խնդիրները ինչպես Հայաստանում, այնպես էլ նրանից դուրս: 2009 թ-ին կազմակերպության անդամները փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում /աջակցությունը Եվրասիա համագործակցության հիմնադրամի / եղան ՌԴ Օմսկ քաղաքում, որտեղ հանդիպեցին Հայկական համայնքի ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալու համար նրանց խնդիրներին և վերլուծելու դրանց պատճառները: Աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն հնարավորություն տվեց կենտրոնի աշխատակիցներին հետագայում ավելի արդյունավետ աշխատել ոլորտում:
Հունաստան այցը, կարծում ենք, էլ ավելի կհարստացնի կազմակերպության անդամների գիտելիքները միգրանտներին, ինչպես նաև ռեպատրիանտներին աջակցելու, նրանց հրատապ խնդիրներին հնարավորինս լուծման ուղիներ առաջարկելու համար:
Արդյունավետ աշխատանք Ձեզ Հունաստանում, սիրելի գործընկերներ, և բարի վերադարձ...

суббота, 27 октября 2012 г.

Ձկնորսության մրցույթ

Այսօր Արցախի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ձկնորսության սիրահարները հավաքվել Էին մեկ վայրում՝ մասնակցելու ձկնորսության մրցույթ տոնակատարությանը: Խաղարկվում էին երկու մրցանակ՝ թիմային մարզաձևում մեկական կարթով նույն ժամանակում ամենաշատ ձուկ որսացողներին  և ողջ որսի ընթացքում ամենամեծ ձուկ որսացողի համար:

Տոնակատարությունն անցավ ջերմ, բարեկամական, ձկնորսության նկատմամբ ընդհանուր համակրանքի մթնոլորտում: Մրցույթի երկու մարզաձևերում էլ հաղթող ճանաչվեցին Սյունիքի մարզի ձկնորսները և տուն վերադարձան երկու գավաթով: 

четверг, 25 октября 2012 г.

Միջազգային սեմինար Հայաստանում

Այսօր ավարտվեց Համաշխարհային բանկի նախաձեռնած երկօրյա միջազգային սեմինարը Մարիոտ Արմենիա հյուրանոցում, որին մասնակցում էին Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ուկրանինայի և ՌԴ Կիրովի մարզի Սոցիալական ներդրումների հիմնադրամների աշխատակազմերի անդամներ, նշված երկրների կառավարությունների ներկայացուցիչներ և ՀՍՆՀ գործընկերներ: Հանդիպումն ուներ աշխատանքային նշանակություն, որի ընթացքում մշակվեցին ՀՍՆՀ և ՄՍՆՀ  հեռանկարները, գործունեության առաջնայնություններն ու Համաշխարհային բանկի առաջիկա աջակցության ուրվագծերը այդ հիմնադրամներին: Ներկայացվեց նաև վրացական, ուկրաինական և ռուսական մոդելները և նրանց աշխատանքի մեթոդոլոգիան, որը հնարավորություն ընձեռնեց ընդհանրացնելու առավել արդյունավետ փորձը նշված բոլոր հիմնադրամների գործառույթներում:
Սյունիքի մարզից սեմինարին մասնեակցելու էին հրավիրված Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցն ու Գորիսի Երիտասարդական Միության նախագահ Կարինե Մովսիսյանը:

пятница, 19 октября 2012 г.

ՊԱԱՆԳ հանձնաժողովի նիստը ԱԺ-ում

Այսօր ժամը 12:00 -ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Պաշտպանության,Ազգային անվտանգության և Ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստ, որին հրավիրված էին մասնակցելու նաև ԳԵՄ նախագահ Կ.Մովսիսյանը և «Արազա» ԲՀԿ նախագահ Թ.Աբրահամյանը:
Օրակարգում.
          1. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին» Կ-108-03.10.2012-ՊԱ-010/0 ՀՀ օրենքի նախագիծ

Հիմնական զեկուցող՝  

ՀՀ սփյուռքի նախարար՝ Հրանուշ Հակոբյան

Հարակից զեկուցող՝  ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ՝  Վահան Հովհաննեսյան

2.  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին

Զեկուցող՝  ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ՝  Կորյուն Նահապետյան






среда, 10 октября 2012 г.

Հանդիպում Ազգային Ժողովում

Այսօր քաղհասարակության ներկայացուցիչների աշխատանքային խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ պ-րն Կորյուն Նահապետյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաունթերփարթ ինտերնեյշնալ կազմակերպության աշխատակից Տաթև Դավթյանը: Հանդիպումն անցավ բարիացկամ և կառուցողական մթնոլորտում: Ձեռք բերվեց համաձայնություն հետագա համագործակցության ուղղությամբ: Աշխատանքային խումբը ներկայացրել էր ոլորտում առկա մի քանի հիմնախնդիրներ, որոնց շուրջ հանձնաժողովի նախագահն առաջարկեց առանձին քննարկումներ կազմակերպել և առաջարկել հնարավոր լուծումները: 

пятница, 5 октября 2012 г.

Կրկին կրթական համակարգի մասին

Այսօր Գորիսի ԻնֆոՏանը տեղի ունեցավ հանդիպում Գորիսի հանրակրթական դպրոցների աշակերտների ծնողների հետ (ֆոկուս խումբ), որը ԻնֆոՏան աջակցությամբ կազմակերպել էր Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Թրփանճեան Հասարակական Հետազոտությունների կենտրոնը:
Հանդիպումը նպատակ ուներ լսելու և վեր հանելու արդի ՀՀ հանրակրթական համակարգի խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև լսելու ծնողական ֆոկուս խմբի կարծիքը կրթական բարեփոխումների մասին:
Հանդիպմանը հրավիրված էին Գորիսի թիվ 1, 2, 5 հանրակրթական և Գորիսի հատուկ դպրոցի տարբեր դասարանների աշակերտների  ծնողներ, ինչպես նաև ԿԱԻ Գորիսի մասնաճյուղի մասնագետ և ծնող Նունե Ասրյանը:

понедельник, 17 сентября 2012 г.

Կստանա՞ Էլիդայի ընտանիքը բնակարան ...

50 տարեկան Էլիդա Հովհաննիսյանն իր ողջ գիտակից կյանքը երազում է ունենալ սեփական բնակարան: Այդ երազանքով ամուսնացել է, ունի զավակներ, հասցրել է ամուսնացնել Էրիկ որդուն, այժմ արդեն թոռներ ունի, բաց ապրում է երազանքը սրտում, որ մի օր էլ իր ընտանիքը կունենա սեփական տանիք գլխավերևում: Այս ընթացքում նրանց բազմաշումչ ընտանիքին հիվանդության պատճառով արդեն լքել է Էլիդայի ամուսինը, որն այդպես էլ չհասցրեց տեսնել ընտանիքը սեփական հարկի տակ:
Այսօր Էլիդայի յոթ հոգանոց ընտանիքն ապրում է ժամանակավոր մեկ սենյակ ներկայացնող կացարանում, որն էլ իր հերթին վթարային է, և պարզ չէ, թե հերթական առավոտ ի՞նչ վիճակի են լինելու կացարանի պատերը: Ինչպես ինքն է ասում. քնում են շորերով, առանց հանվելու: Էլիդան աշխատում է ոստիկանությունում, որպես հավաքարար, լավ է, գոնե նպաստ ենստանում, այապես ինչ կլիներ, դժվար է անգամ պատկերացնել...
Գորիսում Շվեյցարական զարգացման գործակալության աջակցությամբ կառուցվող Սոցիալական տան շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին... Հուսանք, որ էլիդայի ընտանիքի երկար տարիների երազանքն այս անգամ կիրականանա ...

пятница, 14 сентября 2012 г.

Բնակարան կարիքավորներին

Այսօր Գորիսի քաղաքապետա- րանում տեղի ունեցավ Սոցիալական տան բնակարանաբաշխ-ման հանձնաժողովի վերջին՝ կարևոր նիստը, որի որոշման արդյունքում Գորիս համայնքի  սոցիալապես անապահով ընտանիքներից թվով 22 ամենաանապահովները կապահովվեն բնակարաններով: Շենքի շինարարությունը մոտենում է ավարտին, ինչն ավելի է թեժացնում հանձնաժողովի աշխատանքները: Ցանկալի է բոլորի կարիքները բավարարել, սակայն չկա այդ հնարավորությունը և հանձնաժողովն ստիպված է, այնուամենայնիվ, որոշում կայացնել:  Մեծ դժվարությամբ, սրտի ցավով, բայց մի քանի ընտանիք ամեն դեպքում վերջնական ցուցակից դուրս են մնալու և դա հուզում է հանձնաժողովի անդամներին: Նիստին մասնակցում է նաև «Գորիսի Երիտասարդական միության» ներկայացուցիչը, որն, ինչպես միշտ, պայքարում է փախստականների համար: Բայց ցուցակում ընդգրկվածներից բոլորը կարիք ունեն ... Դա բարդացնում է վճռի ընդունումը:
Հանձնաժողովն ի սկզբանէ որդեգրել է արդարության սկզբունքը: Հուսանք, որ այն կպահպանվի մինչև վերջ...





вторник, 21 августа 2012 г.

Վիենը Գորիսում -Համատեղ համերգ




     Այսօր Գորիսի պետական դրամատիկական թատրոնի շենքում Գորիս-Վիեն բարեկամության շրջանակներում տեղի ունեցավ համատեղ համերգ Վիենի CIEM փողային նվագախմբի և «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի մասնակցությամբ:
     Համերգի առաջին մասում բեմահարթակը զարդարում էին CIEM -ի ֆրանսիացի երիտասարդները, որոնք համերգն սկսեցի Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերով: Դահլիճը բարեկամական այդ ժեստն ընդունեց ոտնկայս ծափահարություններով: Հետաքրքիրն այն էր, որ փողային նվագախմբի անդամները որքան լավ նվագում, նույնքան էլ լավ երգում էին... բոլորը: «Կարմենից» արիաները դահլիճի պահանջով կրկնվեցին մի քանի անգամ: Այնուհետև բեմահարթակ բարձրացան «Նարեկացու» հայ երիտասարդները, որոնք իրենց կատարմամբ հիացրին գորիսյան և ֆրանսիական հանդիսատեսին՝ դահլիճում նաև ներկա էին Ֆրանսիական պատվիրակության անդամները:
     Իսկ համերգի հաճելի անակնկալը  Էրեբունի-Երևան երգի հայ-ֆրանսիական համատեղ կատարումն էր, որը դահլիճի պահանջով նույպես կրկնվեց: Բեմում միաժամանակ 56 երիտասարդներ էին, որոնցից հայերը նվագակցում էին, իսկ ֆրանսիացիները՝ երգում հայերեն: Անչափ հաճելի էր լսել հայերի համար օրհներգին հավասար, ժողովրդի սրտից եկող երգի հայերեն հուզիչ կատարումը ֆրանսացի երիտասարդների կողմից:
     Հոկտեմբեր ամսին լրանում է Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցության 20 տարին: Սիրով կսպասենք ֆրանսիացի բարեկամներին...