вторник, 21 августа 2012 г.

Վիենը Գորիսում -Համատեղ համերգ




     Այսօր Գորիսի պետական դրամատիկական թատրոնի շենքում Գորիս-Վիեն բարեկամության շրջանակներում տեղի ունեցավ համատեղ համերգ Վիենի CIEM փողային նվագախմբի և «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի մասնակցությամբ:
     Համերգի առաջին մասում բեմահարթակը զարդարում էին CIEM -ի ֆրանսիացի երիտասարդները, որոնք համերգն սկսեցի Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերով: Դահլիճը բարեկամական այդ ժեստն ընդունեց ոտնկայս ծափահարություններով: Հետաքրքիրն այն էր, որ փողային նվագախմբի անդամները որքան լավ նվագում, նույնքան էլ լավ երգում էին... բոլորը: «Կարմենից» արիաները դահլիճի պահանջով կրկնվեցին մի քանի անգամ: Այնուհետև բեմահարթակ բարձրացան «Նարեկացու» հայ երիտասարդները, որոնք իրենց կատարմամբ հիացրին գորիսյան և ֆրանսիական հանդիսատեսին՝ դահլիճում նաև ներկա էին Ֆրանսիական պատվիրակության անդամները:
     Իսկ համերգի հաճելի անակնկալը  Էրեբունի-Երևան երգի հայ-ֆրանսիական համատեղ կատարումն էր, որը դահլիճի պահանջով նույպես կրկնվեց: Բեմում միաժամանակ 56 երիտասարդներ էին, որոնցից հայերը նվագակցում էին, իսկ ֆրանսիացիները՝ երգում հայերեն: Անչափ հաճելի էր լսել հայերի համար օրհներգին հավասար, ժողովրդի սրտից եկող երգի հայերեն հուզիչ կատարումը ֆրանսացի երիտասարդների կողմից:
     Հոկտեմբեր ամսին լրանում է Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցության 20 տարին: Սիրով կսպասենք ֆրանսիացի բարեկամներին...

2 комментария:

  1. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  2. Հեղինակը չգիտե՞ր, որ համերգի հովանավորը` Վիեննի հայ մշակույթի տունն է, կազմակերպիչն էլ` Ադաջո երաժշտական մշակութային ՀԿ-ի նախագահ, համերգների կազմակերպիչ` Կարինե Գրիգորյանը: Նույնիսկ դահլիճը զբաղեցնելու համար վճարել եմ։ Արժեր "մեկ տողով" գրել:

    ОтветитьУдалить