понедельник, 24 сентября 2012 г.

Մերոնք Բուլղարիայում 4


Բուլղարիայի Ռազլոգ քաղաքում գործող " Միջազգային նախաձեռնություններ` հանուն համագործակցության" կազմակերպության կողմից իրականացվող նախաձեռնության շրջանակներում քաղաքի ռեստորաններից մեկում մենք` կամավորականներս, իրականացնում ենք
Photo: Բուլղարիայի  Ռազլոգ  քաղաքում  գործող  " Միջազգային նախաձեռնություններ` հանուն  համագործակցության" կազմակերպության  կողմից  իրականացվող  նախաձեռնության  շրջանակներում  քաղաքի  ռեստորաններից  մեկում  մենք` կամավորականներս, իրականացնում  ենք  "Ազգային  ճաշատսակներ" ծրագիրը: Այդ  օրերի  ընթացքում  մենք  ինքներս  ենք  պատրաստում  ազգային  ճաշատեսակներ, որոնք  կարող  է  համտեսել  ռեստորան  հաճախող  ցանկացած  մեկը: Արդեն  իսկ  բուլղարացիները  ճաշակել  են  իսպանական  և  թուրքական  ուտեստները: Բախտի  բերմամբ, թե  պատահմամբ, բայց  հենց  վաղը` Հայաստանի  Հանրապետության  անկախության  օրը, Բուլղարիայի  Ռազլոգ  քաղաքում  ես  կներկայացնեմ  հայկական  խոհանոցը: Ասեմ, որ  հետաքրքրությունը  անչափ  մեծ  է  հատկապես  հայկական  խոհանոցի  նկատմամբ: Այստեղ  համեստություն  չեմ  դրսևորի  և   կասեմ, որ  դրանում  մեծ  է  իմ  սեփական  PR  ներդրումը, ինչով  զբաղվում  եմ  այստեղ  գալու  օրվանից: Այսօր  հարցազրույց  եմ  տվել  տեղական  հեռուստաընկերություններից  մեկին, որի  տեսագրությունը, հույս  ունեմ, շուտով  կներկայացնեմ  ձեզ: :)) Վաղը  իմ  ցանկությամբ  ռեստորանում  հնչելու  է  միայն  հայկական  երաժշտություն, իսկ  յուրաքանչյուր  սեղանին  կտեղադրվեն  ցուցանակներ, որոնց  վրա կլինի  Հայաստանի  Անկախության  օրվան  նվիրված  նկար: Դե  ինչ, հուսամ` ամեն  ինչ  լավ  կանցնի :"Ազգային ճաշատսակներ" ծրագիրը: Այդ օրերի ընթացքում մենք ինքներս ենք պատրաստում ազգային ճաշատեսակներ, որոնք կարող է համտեսել ռեստորան հաճախող ցանկացած մեկը: Արդեն իսկ բուլղարացիները ճաշակել են իսպանական և թուրքական ուտեստները: Բախտի բերմամբ, թե պատահմամբ, բայց հենց վաղը` Հայաստանի Հանրապետության անկախության օրը, Բուլղարիայի Ռազլոգ քաղաքում ես կներկայացնեմ հայկական խոհանոցը: Ասեմ, որ հետաքրքրությունը անչափ մեծ է հատկապես հայկական խոհանոցի նկատմամբ: Այստեղ համեստություն չեմ դրսևորի և կասեմ, որ դրանում մեծ է իմ սեփական PR ներդրումը, ինչով զբաղվում եմ այստեղ գալու օրվանից: Այսօր հարցազրույց եմ տվել տեղական հեռուստաընկերություններից մեկին, որի տեսագրությունը, հույս ունեմ, շուտով կներկայացնեմ ձեզ: :)) Վաղը իմ ցանկությամբ ռեստորանում հնչելու է միայն հայկական երաժշտություն, իսկ յուրաքանչյուր սեղանին կտեղադրվեն ցուցանակներ, որոնց վրա կլինի Հայաստանի Անկախության օրվան նվիրված նկար: Դե ինչ, հուսամ` ամեն ինչ լավ կանցնի:  

Комментариев нет:

Отправить комментарий