среда, 7 августа 2013 г.

Ազգագրական իմպուլս ...

Երեկ երեկոյան մեծ հաճույքով ունկնդրեցինք ազգագրական երգի-պարի «Նուբար» համույթի ելույթը Գորիսի պետական դրամատիկական թատրոնի մեծ դահլիճում: Ցավոք այնքան էլ շատ չի այսպիսի համույթների գոյությունը մեզանում, առավել ևս Գորիսում: Բայց մարդկանց գիտակցությունից էլ, ցավոք, ջնջվել են մերը, ազգայինը, որը պատշաճ կերպով չի փոխանցվում նաև սերունդներին: Այսպես որ շարունակենք, մեր պատմությունն էլ կմոռանանք ու կկորցնենք մեր դեմքը  որպես հնագույն ազգի, որն ունեցել է աշխարհին ներկայանալի մշակույթ:
Շնորհակալություն այն քչերին ՝ ի դեմս «Նուբար» մշակութային համույթի և Գորիսի շնորհալի երիտասարդների, որոնց շնորհիվ համերգը դարձավ ավելի հարազատ մեզ համար: Իհարկե պետք է նշել, որ, ինչպես միշտ նման միջոցառումների ժամանակ, դահլիճը կիսադատարկ էր: Մտորելու տեղիք է տալիս...












Հ.Գ. Օրվա կադրը, իհարկե, օպերատորն էր







Комментариев нет:

Отправить комментарий