пятница, 12 июля 2013 г.

Եվս մեկ դասընթաց ԻնֆոՏանը ...

Այսօր Գորիսի երիտասարդական միության նախագահ Կարինե Մովսիսյանը վկայականներ հանձնեց «Համայնքի ռեսուրս կենտրոն» և «Գորիսի ԻնֆոՏուն» ծրագրերի շրջանակներում, Գորիսի երիտասարդական միության կողմից կազմակերպված «Հաշվապահություն և էլէկտրոնային հաշվապահական ծրագրերի  հմտություններ»  դասընթացի մասնակիցներին:
Տվյալ վկայականը տրվում է այն մասին, որ  ԳԵՄ ծրագրերի շրջանակներում տվյալ մասնակիցը (նկարում Սիլվա Բեգլարյանը) ավարտել է  դասընթացը և ստացել էլեկտրոնային ծրագրերի կիրառմամբ հաշվապահի որակավորում:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ, որի շրջանակներում ԳԵՄ գրասենյակը տեխնիկապես վերազինվել է համակարգչային ժամանակակից լսարանով:
Ծրագրի շնորհիվ փախստականները հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց համակարգչային գիտելիքներն ու ինտեգրվել տեղաբնակաների հետ: Նրանցից շատերը ծրագրի ավարտից հետո էլ այցելում են իրենց տեղաբնակ ընկերներին և առանց կոմպլեքսների շփվում միմյանց հետ:
Դասընթացավար Սիրուն Քյարունցը իր մասնագիտական որակավորումը բարձրացրել է Երևանի «ENS հաշվապահական կենտրոն» -ում և իր հմտությունները սիրով փոխանցում է ծրագրի շահառուներին:
Դասընթացի մասնակից շահառուներից Վիգեն Քաթանյանը տեղավորվել է աշխատանքի Տաթևի ճոպանուղու համակարգում, իսկ Սիլվա Բեգլարյանը արդեն իսկ աշխատում էր Գորիսի Դիագնոստիկ կենտրոնում: 

Комментариев нет:

Отправить комментарий