Գորիսի Երիտասրդական
Միություն ՀԿ-ն «Հումանի՞զմ, թե` տեխնոլոգիա»
ծրագրի շրջանակներում հանրային քաղաքականության մոնիտորինգ իրականացնելու նպատակով կազմակերպեց հերթական
հանդիպում- քննարկումը, այս անգամ ` Գորիսի
թիվ 2 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվի
հետ: Հանդիպմանը ուսումնական հաստատության
կոլեկտիվի հետ քննարկվեց ուսուցիչների առողջապահական ապահովագրության հարցերը: Այս անգամ
ևս ուսուցիչները բարձրացրեցին բոլոր այն խնդիրները, որոնց հանդիպել էին սոցիալական փաթեթից
օգտվելու ժամանակ : Մանկավարժների մեծամասնությունը նշեց , որ կարիք չեն
ունեցել օգտվելու առողջապահական ապահովագրությունից,
իսկ այն ուսուցիչները, ովքեր օգտվել են, հավաստիացրին , որ սոցիալական փաթեթն ունի բավականին
բացթողումներ, որոնք առաջիկայում պետք է վերանայվեն և շտկվեն: Իսկ որպես հանրային քաղաքականության բացթողումներ՝ ուսուցիչները նշեցին`
տեղեկատվության պակասը, անհարգալից սպասարկումը, ապահովագրական
կազմակերպությունների թերացումները և այն, որ ոչ լրիվ դրույքով աշխատող ուսուցիչներին իրավունք չի տրվել օգտվել սոցիալական փաթեթից : Չնայած
առկա խնդիրներին` ուսուցիչները կարևորեցին սոցիալական փաթեթից օգտվելու իրենց տրված
հնարավորությունը: Քննարկման ընթացքում բարձրացված
բոլոր հարցերն ու առաջարկները ՀԿ-ի փորձագետի կողմից ստացան իրենց սպառիչ պատասխանները և գրի առնվեցին` առաջիկայում մոնիտորինգային հաշվետվության մեջ հրապարակելու
նպատակով: Ուսուցիչներին բաժանվեցին անանուն հարցաթերթիկներ` հետագայում թեմայի շուրջ ամբողջական
պատկերացում ունենալու և վերլուծություն իրականացնելու համար:
Комментариев нет:
Отправить комментарий