вторник, 29 января 2013 г.

Հանրային քաղաքականության մոնիտորինգ /Հանդիպում-քննարկում



 Գորիսի Երիտասարդական Միությունը «Հումանի՞զմ, թե՝ նոր տեխնոլոգիաներ»  ծրագրի շրջանակներում իրականացրեց  հերթական  հանդիպում-քննարկումը՝  Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ: Հանդիպումը նպատակ ուներ վեր հանել այն բոլոր խնդիրները, որոնց հանդիպել էին ուսուցիչները առողջապահական ապահովագրությունից  օգտվելու ժամանակ, վերլուծելու դրանք և հավաքագրելու տարբեր առաջարկներ: Քննարկման ընթացքում  ներկաները  ոչ միայն արտահայտեցին իրենց կարծիքները սոցիալական փաթեթի մասին, այլ նաև՝ ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Հանդիպման վերջում ուսուցիչները հայտնեցին իրենց շնորհակալությունը ՀԿ-ին նման գործառույթ նախաձեռնելու կապակցությամբ և հրաժեշտ տվեցին միմյանց առաջիկայում փոփոխություններ տեսնելու ակնկալիքով:
                                                                                                                              

Комментариев нет:

Отправить комментарий