пятница, 7 июня 2013 г.

Գարնանային զորակոչ


Բանակն ազգային արժեք է, պետության անվտանգության երաշխիքը:
Մենք՝ հայերս, պատմական տարբեր ժամանակաշրջաններում անցնելով դաժան փորձությունների բովով, մշտապես շրջապատված լինելով թշնամի պետություններով, միշտ էլ արժևորել ենք բանակի դերը: Այսօր, իրավամբ, կարող ենք ասել, որ ունենք մեր երազած բանակը, որի կազմավորումը (1992թ. հունվարի 28) ամրագրվեց Հայաստանի երրորդ հանրապետության պատմության փառահեղ էջերում: Այն ծնունդ առավ երկրի ու ժողովրդի համար կարևոր ու անհրաժեշտ ժամանակահատվածում:
Արդեն սկսված է գարնանային զորակոչը, և ՀՀ յուրաքանչյուր տասնութամյա պատանի պետք է արժանի ձևով իր պարտքը կատարի հայրենիքի առաջ՝ ապահովելով պետության սահմանների անվտանգությունը, երկրի խաղաղությունը, պատվով կրի հայոց զինվորի համազգեստը, նպաստի բանակի հզորացմանը: Հայ զինվորը պետք է լինի վստահության, հավատարմության, հաստատակամության և հայրենասիրության հավաքական կերպարը:

Ձեզ բարի և անվտանգ ծառայություն

Комментариев нет:

Отправить комментарий