Այսօր Սիսիանում էին Գորիսի երիտասարդական միության կամավորները: Այցի նապատակը՝ իմանալ պետաշխատողներից, առողջության ապահովագրության հասանելի լինելու չափը: Առաջին այցը տեղի ունեցավ Սիսիանի տարածքային ոստիկանությունում: Սկզբից աշխատողները խուսափում էին, քանի-որ տեղեկացված չէին, այնուհետև երբ իմացան սոցհարցման բուն նպատակը, փորձեցին հնարավորինս անկեղծ պատասխանել: Դժգոհ էին Ապահովագրական ընկերություններից, քանի-որ շատ դժվարությամբ են կարողանում որևէ արդյունքի հասնել, շատ հաճախ նույնիսկ չհասնել: Հաջորդ այցը տեղի ունեցավ Սիսիանի տարածքային հարկային տեսչությունում: Հարկային աշխատակիցները վախվորած էին, և փորձում էին հնարավորինս ձևով խուսափել հարցումներից: Այնուամենայնիվ սոցհարցումները տեղի ունեցան: Շատերը պատասխանում էին պարտավորված և կտրուկ, իսկ ոմանք էլ գաղտնի ձևով անկեղծանում էին որ իրենք չեն կատարել ընտրությունը, և հիմա էլ չեն կարողանում օգտվել: Հարկային աշխատակիցները գրեթե տեղեկացված չէին, թե ինչ է իրենից ներկայացնում ապահովագրությունը, և ընդհանրապես ինչ նպատակ են հետապնդում սոցհարցումները: Այդ իսկ պատճառով նրանք հնարավորինս կոպիտ էին և կոմպլեքսավորված: Այնուամենայնիվ տիրում էր համատարած դժգոհություն: Առաջին հերթին աշխատողները պահանջում են բավականաչափ տեղեկություն ապահովագրական փաթեթի մասին, հետո էլ օգտվելու հնարավորություն:
Комментариев нет:
Отправить комментарий