Показаны сообщения с ярлыком Նինել Նահապետյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Նինել Նահապետյան. Показать все сообщения
вторник, 16 апреля 2013 г.
Աշխատանք ԱԺ պատգամավորի հետ
понедельник, 15 апреля 2013 г.
Մանկավարժների կարծիքը....
Ինչպես բոլոր նախորդ կոլեկտիվներում, այնպես էլ այստեղ մանկավարժների 2012 թ-ի ապահովագրությունը իրականացվել է նախնական լիարժեք տեղեկատվության բացակայության պայմաններում, ինչը պատճառ է դարձել փաթեթից օգտվելու մանկավարժների հետակա անհարմարությունների:
Մանկավարժների լեզվով ասած.«Լավ է, որ մեր մասին մտածում են, բայց որ չեն բացատրում, թե ինչպես օգտվենք» ....Սա է խնդիրը:
среда, 13 марта 2013 г.
Այց Գորիսի մանկավարժներին
05.03.2013թ-ին Գորիսի Երիտսարդական միությունը մոնիտորինգային այցով հյուր էր Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցում: Այցը նախատեսված էր «Հումանիզմ, թե՝ նոր տոխնոլոգիաներ» ծրագրի շրջանակներում բացահայտելու ապահովագրական նոր հանրային քաղաքականության ազդեցությունից շահառուների բավարարվածության աստիճանը Գորիսի հարգված մանկավարժական կոլեկտիվներից մեկում: Կարծիքները բազմազան էին. սկսած բավարարվածությունից մինչև դժգոհություններ՝ կապված գործընթացների քաշքշուկների հետ: Մանկավարժները կարծում են, որ պետությունը հոգածություն ցուցաբերելու հետ մեկտեղ կարող էր այնպես անել, որ ապահովագրության հետ կապված բոլոր գործառույթները իրականացվեն ապահովագրական ընկերությունների և ծառայություն իրականացնող բուժ.հաստատությունների միջև, առանց ավելորդ քաշքշուկների և մանկավարժներին տարբեր դռներ ուղարկելու: Նաև հարմար կլինի, եթե ապահովագրական ընկերությունները նախնական բացատրական աշխատանք տանեն շահառուների հետ, պայմանագրերը առավելագույնս շահավետ կապելու համար:понедельник, 18 февраля 2013 г.
«Մի բարձի ծերանանք» Եղեգնաձորից - 39/02
Ընթանում են ընտրությունները Եղեգնաձորի թիվ 39/02 ընտրատեղամասից: Այստեղ ոնց որ մի քիչ ակտիվություն է նկատվում: ԳԵՄ դիտորդ Լիլիթ Հասրաթյանը նկատել է հետաքրքիր դրվագ: Մի տարեց ամուսնական զույգ տանը որոշել էր, որ պիտի միասին մեկ քվեախցում քվեարկեն և համառորեն չէին ուզում զիջել: Երկուսով մոտեցել էին մեկ քվեախցի և չէին հեռանում: Հետաքրքիրն այն էր, որ օգնելու խնդիր նրանցից ոչ մեկը չուներ: Հանձնաժողովի նախագահի երկար միջամտությունից հետո հնարավոր եղավ զույգին բաժանել «ժամանակավորապես» և ուղղորդել առանձին խցեր: ԳԵՄ դիտորդը անչափ տպավորված էր տեսարանից:
суббота, 16 февраля 2013 г.
Հանդիպում-խորհրդատվություն թիվ 39 ընտրատարածքում
Կամավորներն ավելացնում են իրենց գիտելիքները դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Նախաձեռնությունն իրականացվում է«Մարդկանց ձայնը» ծրագրի շրջանակներում: Այս անգամ Արին համայնքում ընտրական գործընթացների և դիտորդական առաքելության մասին Արմինե Սաֆարյանն է փոխանցում իր գիտելիքները կամավոր-դիտորդներին, որոնք դեռ 2012թ-ի մայիսին ԱԺ ընտրությունների ժամանակ արդեն համապատասխան հմտություններ ձեռք են բերել: Հիմա ուղղակի թարմացնում են իրենց գիտելիքներն ու ավելացնում դրանք:Ապագան մերն է: Հանդիպում -խորհրդատվություն կամավորներին

пятница, 15 февраля 2013 г.
Կամավորները ճշտում են ընտրացուցակները

Վայքի համայնքների ընտրատեղամասերի տարածքներում ԳԵՄ կամավորները ամփոփում են ընտրացուցակների ճշտման գործընթացը: Նախօրոք իրար մեջ բաժանելով յուրաքանչյուր կամավորի համար նախատեսված այցելությունները, նրանք այցելել են թիվ 39 ընտրատարածքի տարբեր ընտրատեղամասերի հասցեատերերի բնակարանները՝ տեղում ճշտելու համար տվյալ հասցեներում գրանցված մարդկանց անունների առկայությունը ցուցակներում:четверг, 14 февраля 2013 г.
Ընտրացուցակների ճշտման գործընթաց Վայոց Ձորի համայնքներում
ԳԵՄ դիտորդներն ու կամավորները շարունակում են ընտրացուցակների ճշտման գործընթացը թիվ 39 ընտրատարածքի տարբեր ընտրատեղամասերում: Համեմատած 2012 թ մայիսի ԱԺ ընտրացուցակների ճշտման գործընթացի հետ, երբ ԳԵՄ կամավորները ստիպված էին elections.am կայքի ընտրողների ռեգիստր բաժնում առանձին-առանձին ստուգել տվյալ հասցեում գրանցված մարդկանց անվան առկայությունը ցուցակում, այս տարի կա հնարավորություն ներբեռնելու տվյալ ընտրատեղամասի ցուցակն ամբողջությամբ և ձեռքի տակ ունենալ այն, ինչը հեշտացնում է կամավորների աշխատանքը: Այս պահի դրությամբ կամավորներն աշխատում են Վայոց Ձորի մարզի Մարտիրոս և Զառիթափ համայնքներում:среда, 13 февраля 2013 г.
Ընտրացուցակների ճշտման գործընթաց Վայոց Ձորի մարզում
ԳԵՄ դիտորդներն ու կամավորներն իրականացնում են ընտրացուցակների ճշտման գործընթաց Վայոց Ձորի մարզի տարբեր համայնքներում: Այս անգամ նրանք իրականացնում են ընտրացուցակների ճշտման գործընթաց Արին և Ազատեկ համայնքներում: Հարկ է նշել, որ համայնքի բնակիչները պատրաստակամությամբ են ընդունում մեր կամավորներին և մեր կողմից տրանսպորտային աջակցություն ստանալու պարագայում (գյուղից քաղաք հասնելու համար) սիրով մասնակցում են իրենց իսկ ընտանիքի անդամների անունների ցուցակում ներգրավման, վերականգնման կամ հանման գործընթացին:понедельник, 11 февраля 2013 г.
Դիտորդների տեղաբաշխման գործընթաց

Գորիսի Երիտասարդական միությունը ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ իրականացնելու է դիտորդական առաքելություն: Այսօր իրականացվում է դիտորդների տեղաբաշխման գործընթացը ըստ ընտրատեղամասերի: Բացի հիմնական կցված դիտորդներից, լինելու են նաև շարժական խմբեր հնարավորինս շատ տեղամասեր այցելելու և դիտարկելու նպատակով:
Подписаться на:
Сообщения (Atom)








