понедельник, 18 февраля 2013 г.

«Մի բարձի ծերանանք» Եղեգնաձորից - 39/02


Ընթանում են ընտրությունները Եղեգնաձորի թիվ 39/02 ընտրատեղամասից: Այստեղ ոնց որ մի քիչ ակտիվություն է նկատվում: ԳԵՄ դիտորդ Լիլիթ Հասրաթյանը նկատել է հետաքրքիր դրվագ: Մի տարեց ամուսնական զույգ տանը որոշել էր, որ պիտի միասին մեկ քվեախցում քվեարկեն և համառորեն չէին ուզում զիջել: Երկուսով մոտեցել էին մեկ քվեախցի և չէին հեռանում: Հետաքրքիրն այն էր, որ օգնելու խնդիր նրանցից ոչ մեկը չուներ: Հանձնաժողովի նախագահի երկար միջամտությունից հետո հնարավոր եղավ զույգին բաժանել «ժամանակավորապես» և ուղղորդել առանձին խցեր: ԳԵՄ դիտորդը անչափ տպավորված էր տեսարանից:

Комментариев нет:

Отправить комментарий