Показаны сообщения с ярлыком Սեդա Մկրտչյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Սեդա Մկրտչյան. Показать все сообщения

четверг, 16 августа 2012 г.

Ապագա առաջնորդը գորիսեցի է




Օգոստոսի 16-ին Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում YouthLAB - «Երիտասարդ առաջնորդներ առանց սահմանների» ծրագրի  մասնակիցները իրականցրին  հարցազրույց գորսեցի  2 երիտասարդների հետ:Ծրագրիը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից և պատրաստում է ապագա  առաջնորդներ: Իրականացվել է «Փի–Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից` Թուրքիայում, համագործակցելով Ari Movement կազմակերպության հետ։ Ծրագիրը նպատակ ուներ մասնակից հայ, ամերիկացի և թուրք աշակերտների մոտ զարգացնել առաջնորդի հմտություններ և նրանց միջև սերմանել միջմշակութային փոխըմբռնում։Ծրագրի միջոցով այժմ մի խումբ երիտասարդներ  իրենց առաջնորդի ձեռք բերած  գիտելիքները փոխանցում են մարզերում գտնվող կրտսեր ընկերներին:
Հարցազրույցին մասնակցած երեխաների  կարծիքով,այն  անցավ շա՜տ հետաքրքիր և բովադնդակալից:Արդյունքները կհրապարակվեն մի փոքր ուշ:
Հաջողության և հաղթանակի ճանապարհը մեր երկրում կխթանի առաջնորդության լայն գաղափարների զարգացմանը և ապագա Հայաստանի հոգացող և իսկական քաղաքացու ձևավորմանը:

четверг, 28 июня 2012 г.

"Մենք ենք" -ը և Գորիսի Ինֆոտունը




Գորիսի  Ինֆոտան  քաղլրագրող  Սեդա  Մկրտչյանը  հունիսի  26 -ին  մասնակցել  է  Ինտերնյուզի  կողմից  կազմակերպված  հանդիպմանը  "Մենք ենք"  հաղորդաշարի  
առաջին  և  երկրորդ  սերնդի  հաղորդավարների  հետ: Այնտեղից  նա  մեզ հետ  է  կիսվել  իր  տպավորություններով.
Հունիսի 26-ին, Ծաղկաձորի ՛՛Կեչառիս՛՛հյուրանոցում տեղի ունեցավ  հանդիպում ՛՛Մենք ենք՛՛-ի առաջին և երկրորդ  սերնդի ներկայացուցիչների և ապագա ՛՛Մենք ենքցիների՛՛ հետ:Հանդիպման ժամանակ ներկա էին Արտակ  Վարդանյանը,Նանե Սահակյանը և Տիգրան Դանիելյանը;Ապագա ՛՛մենք ենքցիները՛՛ իրենց բազմաբովանդակ  հարցերով,իսկ հյուրերը իրենց պատասխաններով,խորհուրդնեդրով,մթնոլորտը դարձրին ավելի անկաշկանդ;Հանդիպմանը քննարկվեցին հարցեր,ուղղված մամուլին,հեռւոստատեսուոթյանը;
՛՛Մենք ենք՛՛-ի 7-րդ սերնդի ներկայացուցիչները լուսանկարվեցին արդեն հայտնի լրագրողների հետ;
ԵՎ վերջում լսվեց ՛՛Մենք ենք՛՛-ի ավանդական խոսքը.
-
Եթերում՝ ՄԵՆՔ ԵՆՔ;

вторник, 22 мая 2012 г.

Ներառական կրթության դերը մեր կրթօջախներում

ՀՀ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենիք 4-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, հանրակրթական դպրոցները պետք է ապահովեն մատչելի կրթություն բոլորի համար:

Երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովումը, հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Սակայն մեր կրթօջախները հնարավորություն չունեին իրենց հարկի տակ առնելու այն երեխաներին, ովքեր ֆիզիկական կամ մտավոր խնդիրների պատճառով մեկուսացել են հասարակությունից:


Արտասահմանյան փորձը ցույց է տվել ,որ հատուկ կարիքներով երեխաների հասարակությունից մեկուսացումը պատճառ է դառնում կրկնակի և եռակի սթրեսի, ուստի նրանք պետք է ընդգրկվեն մեր շարքերը և իրենց զգան ինչպես հասարակության լիիրավ անդամ:

Սեդա Մկրտչյան


Արդեն 3 տարի է, ինչ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն ընդգրկվել է «Ներառական կրթություն» ծրագրի մեջ: Վերապատրաստվել են մանկավարժների մի խումբ’ սոցիոլոգ,հոգեբան և լոգոպետ, ովքեր ձեռք են բերել համապատասխան հմտություններ հատուկ կարիքներով աշակերտների հետ աշխատելու համար:


Ամբողջ ուսուցչական անձնակազմը նույնպես վերապատրաստվել է և կարողանում է ընդհանուր դասապրոցեսի ընթացքում աշխատել այդ աշակերտների հետ:


Մի քանի օր առաջ այցելել էի թիվ 3 հիմնական դպրոց ` հատուկ կարիքներով երեխաների հետ ավելի անմիջական շփան համար:
Ինձ հյուրընկալեցին 6-րդ դասարանի աշակերտները: Այդ դասարանում սովորում է նաև Նարեկը, ով պակաս ուշադրության կենտրոնում չէր և սովորում է ինչպես մյուսները:


Աշխարհագրության դաս էր. թեման՝ անտարկտիդան: Դասը բովանդակալից ու հետաքրքիր էր, իսկ աշակերտները կատարում էին իրենց հանձնարարված առաջադրանքը: Ուսուցչուհին հանձնարարել էր անտարկտիդան ներկայացնել «1 բառ,1 բառակապակցություն» մեթոդով:


Դասին ակտիվորեն մասնակցեց նաև Նարեկը,ով հիանալի ներկայացրեց իր պատասխանը:Վերջում մենք նրան հարցրինք,թե ինչ լոգո կամ էսքիզ կպատկերի անտակտիային համարժեք, իսկ նա պատասխանեց.
-Ես պինգվին եմ նկարել:


Ստանալով համադասարանցիների,ուսուցչի և իմ խրախուսական ծափողջյունը ՝ Նարեկն իրեն շատ լավ զգաց և ոգևորված ասաց ,որ այսուհետ սովորելու է աշխարհագրության բոլոր դասերը:


Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիք ունեցողները: