четверг, 16 августа 2012 г.

Ապագա առաջնորդը գորիսեցի է




Օգոստոսի 16-ին Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում YouthLAB - «Երիտասարդ առաջնորդներ առանց սահմանների» ծրագրի  մասնակիցները իրականցրին  հարցազրույց գորսեցի  2 երիտասարդների հետ:Ծրագրիը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից և պատրաստում է ապագա  առաջնորդներ: Իրականացվել է «ՓիԷյչ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից` Թուրքիայում, համագործակցելով Ari Movement կազմակերպության հետ։ Ծրագիրը նպատակ ուներ մասնակից հայ, ամերիկացի և թուրք աշակերտների մոտ զարգացնել առաջնորդի հմտություններ և նրանց միջև սերմանել միջմշակութային փոխըմբռնում։Ծրագրի միջոցով այժմ մի խումբ երիտասարդներ  իրենց առաջնորդի ձեռք բերած  գիտելիքները փոխանցում են մարզերում գտնվող կրտսեր ընկերներին:
Հարցազրույցին մասնակցած երեխաների  կարծիքով,այն  անցավ շա՜տ հետաքրքիր և բովադնդակալից:Արդյունքները կհրապարակվեն մի փոքր ուշ:
Հաջողության և հաղթանակի ճանապարհը մեր երկրում կխթանի առաջնորդության լայն գաղափարների զարգացմանը և ապագա Հայաստանի հոգացող և իսկական քաղաքացու ձևավորմանը:

Комментариев нет:

Отправить комментарий