понедельник, 26 сентября 2011 г.

Ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերը Գորիսում

       Օգոստոսի 24-ին  Գորիս  քաղաք  էր  ժամանել  Ֆրանսիայի   պատգամավորական  խումբը, որի  անդամներն  էին  Ֆրանսիայի  Ազգային  Ժողովի  Արտաքին  Հարաբերությունների  Պալատի  քարտուղար, Վիենն  քաղաքի  քաղաքապետ  Ժաք  Ռեմիլիեն, պատգամավորներ  Գի  Տեսիեն, Ժորժ  Կոլոմբիեն  եւ  Վալերի  Բուայեն: 
       Նրանք  հանդիպեցին  Սյունիքի  մարզպետ  Սուրեն  Խաչատրյանի, Գորիսի  քաղաքապետ  Նելսոն  Ոսկանյանի  եւ  քաղաքի  ակտիվ  երիտասարդների  հետ: Վերջիններիս   հետ  հանդիպման  ժամանակ  Վիեննի  քաղաքապետ  Ժաք  Ռեմիլիեն  իր  խորին  շնորհակալությունը  հայտնեց  բոլոր  գորիսեցիներին  բոլորովին  վերջերս  Ֆրանսիայից  ժամանած  երիտասարդներին  ջերմ  հյուրընկալելու  համար:

Комментариев нет:

Отправить комментарий