четверг, 17 ноября 2011 г.

Նոյեմբերի 17-ը՝ Ուսանողների միջազգային օր

Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է: Ներկայումս նոյեմբերի 17-ը տոնում են իբրև երիտասարդների համախմբվածության և ուսանողների համերաշխության տոն: Այն ենթադրում է գեղեցիկ և ուրախ նախապատմություն, և ոչ բոլորը գիտեն այս տոնի հաստատմանը նախորդած իրադարձությունները:
Դեռևս 1939 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում կայացել է ուսանողների հականացիստական ծավալուն բողոքի ակցիա երկրի պաշարման դեմ: Ակցիայի մասնակիցները ենթարկվել են դաժան ծեծի, եղել են զոհեր, սպանվել են ուսանողներ: Նրանց հիշատակի և ուսանողության համախմբված միասնական պայքարի հավերժացման նպատակով 2 տարի անց Լոնդոնում նոյեմբերի 17-ը սահմանվեց որպես Ուսանողների օր, իսկ 1946 թվականի նոյեմբերի 17-ին նույն Պրահայում կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսի ժամանակ այն վերջնականորեն ստացավ միջազգային տոնի կարգավիճակ: 
Շնորհավոր տոնդ ուսանողություն:

Комментариев нет:

Отправить комментарий