Показаны сообщения с ярлыком Անի Աթանեսյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Անի Աթանեսյան. Показать все сообщения

пятница, 12 июля 2013 г.

Եվս մեկ դասընթաց ԻնֆոՏանը ...

Այսօր Գորիսի երիտասարդական միության նախագահ Կարինե Մովսիսյանը վկայականներ հանձնեց «Համայնքի ռեսուրս կենտրոն» և «Գորիսի ԻնֆոՏուն» ծրագրերի շրջանակներում, Գորիսի երիտասարդական միության կողմից կազմակերպված «Հաշվապահություն և էլէկտրոնային հաշվապահական ծրագրերի  հմտություններ»  դասընթացի մասնակիցներին:
Տվյալ վկայականը տրվում է այն մասին, որ  ԳԵՄ ծրագրերի շրջանակներում տվյալ մասնակիցը (նկարում Սիլվա Բեգլարյանը) ավարտել է  դասընթացը և ստացել էլեկտրոնային ծրագրերի կիրառմամբ հաշվապահի որակավորում:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ, որի շրջանակներում ԳԵՄ գրասենյակը տեխնիկապես վերազինվել է համակարգչային ժամանակակից լսարանով:
Ծրագրի շնորհիվ փախստականները հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց համակարգչային գիտելիքներն ու ինտեգրվել տեղաբնակաների հետ: Նրանցից շատերը ծրագրի ավարտից հետո էլ այցելում են իրենց տեղաբնակ ընկերներին և առանց կոմպլեքսների շփվում միմյանց հետ:
Դասընթացավար Սիրուն Քյարունցը իր մասնագիտական որակավորումը բարձրացրել է Երևանի «ENS հաշվապահական կենտրոն» -ում և իր հմտությունները սիրով փոխանցում է ծրագրի շահառուներին:
Դասընթացի մասնակից շահառուներից Վիգեն Քաթանյանը տեղավորվել է աշխատանքի Տաթևի ճոպանուղու համակարգում, իսկ Սիլվա Բեգլարյանը արդեն իսկ աշխատում էր Գորիսի Դիագնոստիկ կենտրոնում: 

четверг, 11 июля 2013 г.

Պահպանենք մեր ջրային ռեսուրսները...

Այսօր Գորիսի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում-դասընթաց: Հանդիպումը իրականացվում էր ԱՄՆՄԶԳ (USAID)-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում, որին մասնակցում էին նաև ԻնֆոՏան անդամները:

Ծրագիրը նպատակ ունի պլանավորելու Որոտան գետի ավազանում ջրի օգտագործման օպտիմալ գործառույթ, որը կաջակցի խնդրի բարելավմանը հնարավոր ռիսկերի նվազեցման ուղղությամբ:  Հանդիպումը վարում էին ծրագրի մասնագետներ Լիլիթ Հարությունյանը, ԵՏՀ-ի փորձագետ Արամ Գևորգյանը, կլիմայի փոփոխության մասնագետ Նաիրա Ասլանյանը և այլոք:
Բերենք մեր մասնակցությունը մեր ռեգիոնի ջրային հիմնախնդիրների լուծման գործում:






понедельник, 1 июля 2013 г.

Հաջողություն է գրանցվել....

Այսօր Գորիսի պետական դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ միջոցառում, որին ներկա էին նաև ԻնֆոՏան քաղլրագրողները: Այն նվիրված էր Գորիսի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հաղթանակին: Միջոցառման ընթացքում երեխաներին պարգևատրեցին պատվոգրերով և դիպլոմներով, որպես լավագույն պաշտպան, թիմի ավագ Ալեքս Առուշանյանին նվիրեցին գնդակ, իսկ թիմի բոլոր անդամներին սպորտային համազգեստներ: Միջոցառմանը ներկա էին Գորիսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը և մարզիչները: Հատուկ շնորհակալություն հայտնեցին բոլոր այն անձանց, ովքեր աջակցել են թիմի կայացմանը և գոյատևմանը, այդ թվում նաև Գորիսի քաղաքապետարանին: Գորիսի թիմը արդեն կարող է խաղալ Ա մակարդակի թիմերի հետ: Մինչև այժմ խաղում էին Բ մակարդակի հետ:
Գորիսի ԻնֆոՏունը շնորհավորում է Ձեր հաղթանակը մաղթում էլ ավելի մեծ նվաճումներ…

суббота, 22 июня 2013 г.

Հարգենք իրար, որ ունենանք կարգ ու կանոն...

Այսօր կարելի է փաստել, որ մենք ունենք քաղաքակիրթ և հանդուրժող ոստիկաններ: Շնորհակալություն այն ոստիկաններին ովքեր կարողանում են օրենքի սահմաններում պահպանել հասարակական կարգը: Սակայն, ցավալի է բայց փաստ, որ Գորիսում դեռևս կան ոստիկաններ, որոնք իրենք են խախտում կարգ ու կանոնը և , երևի, հասարակությունն ինքը պետք է լուրջ հետևի ոստիկանների կարգուկանոնին : 
Այսօր ականատես եղա ասածիս առկայությանը մեր փողոցներից մեկում. Նախ ոստիկանը մեքենաները կանգնեցնում էր ձեռքով (բռունցքով) ձեռնափայտի փոխարեն, հետո էլ մեքենան կանգնում էր ոչ թե ոստիկանի մեքենայի առջևում, այլ հետևում: Ինքս ինձ հարց եմ տալիս. արդյո՞ք ոստիկանն իրավունք ունի վարորդից պահանջել կարգուկանոն, երբ առաջին հերթին ինքն է խախտում օրենքները և ոտնահարում վարորդի իրավունքը, չէ որ վարորդն այս պարագայում իրավունք ուներ նույնիսկ չկանգնելու: Չի բացառվում, որ ոստիկանի համազգեստով կարող էին լինել նաև հանցագործներ: Ավելացնեմ նաև, որ ոստիկանը պետք է փողոցներով անընդհատ շարժվի, պարտադիր լուսային ազդանշանը միացրած իսկ կանգնեցնելու դեպքում, եթե մեքենայով է,միայն ու միայն ազդանշանով, ոչ թե մեքենայի լուսարձակներով (ֆառերով): վերջինս դեռրս հաճախակի հանդիպվող երևույթ է: Հարգելի ոստիկաններ մենք հարգում ենք Ձեր աշխատանքը, բայց և պահանջում ենք, որ դուք էլ հարգեք մեր՝ վարորդներիս իրավունքները:
Շնորհակալություն այն ոստիկաններին, ովքեր կարողանում են օրենքի սահմաններում պահպանել հասարակական կարգը: Հարգենք իրար և օրենքը, որ ունենանք կարգուկանոն մեր կյանքի բոլոր ոլորտներում...

четверг, 20 июня 2013 г.

Առաջնորդության դասընթաց Գորիսում

Այսօր Դիանա Հյուրանոցի հանդիպումների սրահում


 մեկնարկեց 2-օրյա հանդիպում-դասընթացը  «Լիդերության խթանումը՝ որպես կանանց քաղաքացիական մասնակցության ակտիվացման նախադրյալ» թեմայով, որին մասնակցում էին նաև Գորիսի ԻնֆոՏան անդամները:  
Դասընթացն անցկացնում են Համալսարանային կրթությամբ կանանց ասոցիացիայի վարչությունը և ասոցիացիայի Գորիսի մասնաճյուղը:
Քննարկվեցին հետևյալ թեմաները՝
·         Քաղաքացիական հասարակության կառուցվածքը, ինստիտուտները և գործառույթները:
·         Կանանց քաղաքական մասնակցության իրավական հիմքերը:<<Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին >> ՄԱԿ-ի կոնվենցիան և կանանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները:
·         Լիդերություն, տիպերը և առանձնահատկությունները: Լիդերության զարգացումը որպես քաղաքացիական նախաձեռնությունների  խթանման գործոն:
·         Լիդերության խթանումը՝ որպես կանանց քաղաքական և քաղաքացիական մասնակցության ակտիվացման նախադրյալ:
·        Հասարակական-քաղաքական երկխոսության մշակույթ:
      Նյութը մատուցվում էր շատ մատչելի ձևով: Ամեն ինչ սպասվածից ավելին էր:


среда, 19 июня 2013 г.

Քաղաքապետարնն ու իր հարակից լանդշաֆտը


Արդեն ամառ է: Գորիսում փոքր ինչ շարժ է նկատվում: Ուզում էի գնալ փոստի հարակից համակարգչային խանութ ու պետք է անցնեի պուրակով (բուլվար): Ամեն անգամ ասում եմ այդտեղով չանցնեմ ու նորից վատ չզգամ անխնամ տարածքը տեսնելով… Բայց էլի անցա ու էլի ցավ զգացի: Բա մեր սիրուն Գորիսը այսքան անխնամ ու դժգույն լինի հենց քաղաքապետարանի հարևանությամբ: Էլ ի՞նչ ենք ցույց տալու տարածաշրջան ժամանող զբոսաշրջիկներին... Համ էլ ասում ենք զբոսաշրջությունը առաջնային խնդիր է Գորիսի համար... Ցավալի է բայց փաստ, որ Գորիսի կենտրոնական մասում , հենց քաղաքապետարանի հարևանությամբ անմխիթար, վայրի թողած տարածք է դարձել բուլվար տանող հիմնական ճանապարհը, որտեղ կա այդպես էլ ջուր չտեսած փոքրիկ ավազանները և ծաղկանոցները: 
                                                                                                                                                             
Ու՞ր մնացին մեր ավանդույթները:  Գորիսը միշտ էլ հաճելի քաղաք է եղել և եկողների, և այնտեղ ապրողների համար...

Հարգելի քաղաքապետարան, եթե հաշվի կառնեք երիտասարդության կարծիքը, խնդրում ենք կարգի բերել քաղաքապետարանի և բուլվարի արանքում գտնվող գեղեցիկ, բայց անխնամ թողած տարածքը:  

вторник, 18 июня 2013 г.

Youth Bank -ը ծառայում է հայրենիքին

Այսօր Գորիսի Երիտասարդական բանկի անդամները հպարտությամբ իրենց գործընկեր Արթուր Մարտիրոսյանին ճանապարհեցին Հայկական բանակ: Արթուրը երիտասարդական բանկի սիրված երիտասարդ է: Արթուր ջան, մենք քեզ հետ ենք:  Քեզ ու բոլոր ծառայողներին բարի ու անփորձանք ծառայություն: Աստծո աջը թող միշտ ձեր գլխավերևում լինի: 

Սայլը տեղից շարժվեց...



Գորիսում վերջապես սկսեցին շարունակել հրապարակի կիսատ թողած վերանորոգման աշխատանքները:  Այս փաստը մեզ  շատ ուրախացրեց:  Արդեն երկար ժամանակ էր, ինչ հրապարակում ոչինչ չէր արվում և մենք նույնիսկ հույս չունեինք, որ  հրապարակը օրերից մի օր հրապարակ կհիշեցնի: Մենք ուրախությամբ կհետևեք առաջիկայում կատարվելիք աշխատանքներին և հույսերով կսպասենք լավ ու բարեկարգ հրապարակին: Ինչպես ասում են ,«հույսը վերջինն է մեռնում», իսկ մենք դեռ հույս ունենք, որ լավ հրապարակ կունենանք:

среда, 22 мая 2013 г.

Բնապահպանությունը Երևանով չէ, այն պետք է սկսվի մարզերից, որպեսզի նոր Հայաստան վերածնվի...

Ավարտվեց ԳԵՄ գրասենյակում, ԻնֆոՏան աջակցությամբ տեղի ունեցող հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվեց էներգիա և ռեսուրսներ դպրոցական ծրագիր
ը:   Հնադիպմանը ներկա էին թիվ 1 ավագ, թիվ 2, թիվ 3, թիվ 4 ավագ, թիվ 6,  տեղի թիվ 1, տեղի թիվ 2, Հարթաշենի, Վերիշենի, Շինուհայրի, Խոտի, Քարաշենի, Ն. Խնձորեսկի, Որոտանի, Ակների, Շուռնուխի դպրոցների տնօրենները և մանկավարժները: Բոլորը ողջունեցին ծրագիրը և պատրաստակամորեն ընդունեցին սեպտեմբերից նոր առարկա մտցնել դպրոցական ծրագրի մեջ: Դպրոցի տնօենները և մանկավարժները գտնում էինք, որ իրոք արժե երեխաների մեջ սերմանել էներգիայի և ռեսուրսների մասին, և վերջապես էկոլոգիայի պահպանման մասին: Չմոռանանք, որ այսօրվա դպրոցականները վաղը դառնալու են մասնագետներ և որոշումներ կայացնողներ:

Էկոլոգիան օրակարգում...

Այս պահին ԻնֆոՏան աջակցությամբ տեղի է ունենում հանդիպում  ԳԵՄ գրասենյակում: Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր: Միջազգային նախագիծ է, որը հիմնվել և ֆինանսավորվում է բնության պահպանության Նորվեգական ընկերության կազմակերպության կողմից 1996թվից: Հայաստանը նախագծին միացել է 2000թ-ից <<Տապան>> Էկո-ակումբ հասարակական կազմակերպության շնորհիվ, որն էլ մինչ օրս նախագծի Հայաստանյան աշխատանքների համակարգողն ու իրականացնողն է: Այս նախագծի հիմնական նպատակն է, նպաստել երեխաների մոտ էկոլոգիական գիտակցության դաստիարակմանն ու հասարակության ուշադրության մեծացմանը՝ էներգիաարտադրության, էներգիայի և ռեսուրսների խնայողության և շրջակա միջավայրի պահպանման խնդիրների վրա: Կարևոր է ոչ միայն գիտելիքներ տալ երեխաներին էներգիայի և շրջակա միջավայրի փոխկապակցման մասին, այլև համոզիչ հիմնավորել էներգիայի և ռեսուրսների խնայողության անհրաժեշտությունը: Սրանով հանդերձ կրթել ու դաստիարակել բնապահպանորեն կայուն ու անվնաս ապրելակերպի սովորությունների աշակերտների մոտ, նրանց ներգրավել էներգիայի և ռեսուրսների խնայողության օգտակար գործունեության մեջ: Նախագիծը երեխաների մոտ ավելացնում է երևակայությունն ու նրանց ինքնուրույն մտածելու կարողությունը:

пятница, 17 мая 2013 г.

Ոչինչ չի մոռացվում....



Այսօր Գորիսի երիտասարդները հետաքրքիր և արդյունավետ գործ էին նախաձեռնել: Լաչինի միջանցքի բացման օրվան նվիրված՝ Գորիսի պետական համալսարանի ուսանողական  խորհուրդի և Դավիթբեկյան ուխտեր հասարակական կազմակերպության ջանքերով նախաձեռնել էին հանրային ճանապարհների մաքրման աշխտանքներ: Նախաձեռնությանը միացան նաև ԻնֆոՏան անդամները և Գորիսի պետական քոլեջի ուսանողական խորհուրդը: Բոլորը ակտիվորեն, առանց ջանքեր խնայելու մասնակցում էին մաքրման աշխատանքներին: Այդ գործով երիտասարդները ցանկացան հարգանքի տուրք մատուցել այն մարդկանց, ում միջոցով հնարավոր դարձավ բացել միջանցքը, և որը դարձավ <<կյանքի մայրուղի>>  Արցախի համար:
   Վաղը՝ 18.05.2013, Լաչինի միջանցքի բացման օրը, նույն երիտասարդները միջոցառում են կազմակերպել Քաշաթաղում: Ոչինչ չի մոռացվում…






четверг, 16 мая 2013 г.

Ճանապարհաշինությունը առաջնայնություն է Գորիսի քաղաքապետարանի համար


Գորիսում տեղի են ունենում ճանապարհների մաքրման և իբր վերանորոգման աշխատանքներ: Անկեղծ ասած, այդ փաստը մեզ, և երևի թե քաղաքի մասին մտածող բոլոր բնակիչներին շատ ուրախացրեց: Գոնե մի որոշ ժամանակ կքայլենք լավ ճանապարհով, իսկ վարորդներն էլ ստիպված չեն լինի ճանապարհի մեջ փնտրել հարթ տեղ, մեքենան վարելու համար: Ճիշտ է լավ է, որ քաղաքի մասին մտածում են, բայց լավ չէ, որ այդ մտածելը տեղին չի լինում: Մեկ տեսնում ենք, որ Ճանապարհները նորոգում են,  մեկ էլ՝ , որ արդեն փոսեր են: Մի խոսքով մի կողմից սարքում են մյուս կողմից քանդվում է և ստացվում նույն պատկերը: Ինչու՞մն է խնդիրը: Տեսնես հնարավո՞ր չէ  այնպես սարքեն, որ գոնե 1 տարի նույն ճանապարհը սարքելու կարիք չունենա, ու <<սարքեն>>  ոչ միայն կենտրոնական փողոցները, այլ մտածեն,  որ ծայրամասային փողոցներով նույնպես մարդիկ են քայլում… Հուսանք, որ կգա մի այնպիսի օր, որ Գորիսով քայլելուց չենք մտածի <<կոշիկների կրունկերի>> մասին:

среда, 24 апреля 2013 г.

Դատապարտում ենք....



1915թ. … Հայոց Մեծ Եղեռն…
<< Կռիվ, պատերազմ, բռնություն ու գաղթ, մի մեծ ու դաժան ցեղասպանություն: Կին, մանուկ, ծեր… բոլորը լալիս, իրենց թանկ կյանքը սրի են տալիս>>:
Շուտով կլրանա  դեռեւս հիմնավորապես չդատապարտված ոճրագործության մեկ դարը, այսինքն՝ մոտ 100 տարի արդարությունը սպասում է ճշմարիտ ընկալման ու անաչառ գնահատականի:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Գորիսի պետական քոլեջի ուսանողները  անմասն չմնացին Եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուն, և կազմակերպեցին Երթ դեպի հուշարձան: Երթը կազմակերպել է ԻնֆոՏան անդամ, ԳՊՔ-ի ուսանողուհի Անի Աթանեսյանը:
98 տարվա հեռավորությունից այսօր վերստին ոգեկոչում ենք մեր նահատակ նախնիների հիշատակը եւ դատապարտում Հայոց ցեղասպանության մերժողականությունն ու ժխտողականությունը: 

Երիտասարդական փառատոն Կապանում


19.04.2013 Գորիսի պետական քոլեջի և Գորիսի պետական Գյուղատնտեսական քոլեջի ուսանողուհիները ուղևորվեցին  Կապան, մասնակցելու ամենամյա <<Գարուն>> երիտասարդական փառատոնին, որին մասնակցում էր նաև ԻնֆոՏան քաղլրագրող Անի Աթանեսյանը: Փառատոնը կազմակերպվել էր Կապանի արվեստի պետական քոլեջում: Մասնակցում էին Սյունիքի մարզի նախնական, մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների ուսանողները: Ամեն ինչ կազմակերպված էր շատ պատշաճ ձևով: Առաջինը ներկայացան Գորիսի պետական քոլեջի 4 ուսանողուհիները՝ ներկայացնելով հայկական <<Սասնա>> պարը, այնուհետև մեկ այլ ուսանողուհի ասմունքեց Համո Սահյանից՝ <<Չտեսնեի…>>, իսկ Գյուղատնտեսական քոլեջի ուսանողուհին ներկայացավ երգով: Բոլոր մասնակիցները հանդես եկան տարբեր համարներով: Փառատոնի մասնակիցներին ողջունում էին Կապանի արվեստի քոլեջի ուսանողները:
Միջոցառման ավարտին ժյուրին ամփոփեց արդյունքները: Գորիսի երիտասարդները անցնում են հաջորդ փուլ, ինչի համար մեր շնորհավորանքները մասնակիցներին:
Փառատոնի  հաջորդ փուլը տեղի կունենա Դիլիջանում : Հաւողություններ մաղթենք Գորիսի պետական քոլեջի թիմին:


вторник, 23 апреля 2013 г.

Սարոյանը Գորիսի պատական քոլեջում



Այսօր Գորիսի պետական քոլեջում կայացավ միջոցառում, նվիրված Վիլյամ Սարոյանի գործունեությանը, որը կազմակերպվել էր Սիրուն Զադայանի և Հասմիկ Ղուկասյանի ջանքերով: Արդեն մեկ ամիս էր, ինչ ուսանողների հետ միասին, դասախոսները ջանում էին միջոցառման լավ, բովանդակալից և հասանելի լինելու համար: Եվ իրոք կայացավ հենց այդպես: Միջոցառումը համեմված էր Սարոյանի խոսքերով և լուսանկարներով: Հնչվեցին Սարոյանի կենսագրության և գործունեության մասին տվյալներ: Միջոցառման վերջում հիշտակվեց նաև Մեծ եղեռնի մասին, քանի-որ հաջորդում էր ապրիլի 24-ը՝ եղեռնի զոհերի հիշատակի օրը :




Քաղլրագրողները բարելավում են իրենց հմտությունները...

22.04.2013
Այսօր Գորիսի մամուլի ակումբում տեղի ունեցավ դասընթաց, որին մասնակցում էին նաև Գորիսի «ԻնֆոՏան» քաղլրագրողները:
Դասընթացի թեման՝ 1. Հանրային իրազեկման կարևորությունը ՏԻՄ-երի գործունեության մեջ, հրապարակայնությունն ապահովող միջոցները, օրենսդրական պահանջը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվություն,
2. համայնքային բյուջեի ձևավորումը՝ հարկերի հավաքագրման մեխանիզմները, կիրառվող մեթոդները և դրանց արդյունավետությունը:
Դասընթացի նպատակը՝ Լրագրողներին, հ/կ-ներին, քաղաքացիական ակտիվ խմբերին գիտելիքներ փոխանցել տեղական ինքնակառավարման վերաբերյալ:Դասընթացի մասնակիցները պետք է կարողանան կիրառել դասընթացների ժամանակ ձեռք բերած գիտելիքները: Դասընթացը կրելու է շարունակական բնույթ: Նախատեսվում է 3 դասընթաց, ամսական մեկ անգամ՝ Ապրիլ, մայիս, հունիս ամիսներին:

суббота, 13 апреля 2013 г.

Մեր կողքին կա նաև...


Մեր կողքին կա նաև այսպիսի ընտանիք…
Ինչքան էլ ցավալի է, մեր օրերում կան այնպիսի ընտանիքներ, որոնք գտնվում են շատ ծանր կացության մեջ:
Այս ընտանիքը, որի մասին ցանկանում ենք բարձրաձայնել, բաղկացած է 3 հոգուց՝ ծեր կնը, նրա հիվանդ աղջիկը (հոգեկան խանգարվածությամբ) և  թոռը՝ Վահեն, ով սովորում է գիշերօթիկ  կրթական հաստատությունում, և որը շուտով կդադարեցնի իր գործունեությունը: (հետքրքիր է ինչ է լինելու այդ երեխայի ճակատագիրը): Ընտանիքը չունի ոչ մի հարազատ:
  Երբ այցելեցինք տուն, տունը անբարեկարգ վիճակում էր, պատուհաններ չկային, խոնավության հոտը զգալի էր անմջապես տուն մտնելիս:
  75-ամյա Լենան արդեն 20 տարի է, ինչ պահում է իր հիվանդ աղջկան՝ Էմմային:
  Այս ընտանիքը աջակցության կարիք ունի իր տունը կարգի բերելու հարցում:
  Անկեղծ և սրտանց հույս ունենք, որ համապատասխան անձիք և մարմինները կարձագանքեն այս տեղեկատվությանը, և աջակից կլինեն այդ ընտանիքին, իրենց տունը կարգի բերելու հարցում:
Հույսով սպասում ենք… 

четверг, 11 апреля 2013 г.

ԳԵՄ կամավորները Սիսիանում / մոնիտորինգային այց


Այսօր Սիսիանում էին Գորիսի երիտասարդական միության կամավորները: Այցի նապատակը՝ իմանալ պետաշխատողներից, առողջության ապահովագրության հասանելի լինելու չափը: Առաջին այցը տեղի ունեցավ Սիսիանի տարածքային ոստիկանությունում: Սկզբից աշխատողները խուսափում էին, քանի-որ տեղեկացված չէին, այնուհետև երբ իմացան սոցհարցման բուն նպատակը, փորձեցին հնարավորինս անկեղծ պատասխանել: Դժգոհ էին Ապահովագրական ընկերություններից, քանի-որ շատ դժվարությամբ են կարողանում որևէ արդյունքի հասնել, շատ հաճախ նույնիսկ չհասնել: Հաջորդ այցը տեղի ունեցավ Սիսիանի տարածքային հարկային տեսչությունում: Հարկային աշխատակիցները վախվորած էին, և փորձում էին հնարավորինս ձևով խուսափել հարցումներից: Այնուամենայնիվ սոցհարցումները տեղի ունեցան: Շատերը պատասխանում էին պարտավորված և կտրուկ, իսկ ոմանք էլ գաղտնի ձևով անկեղծանում էին որ իրենք չեն կատարել ընտրությունը, և հիմա էլ չեն կարողանում օգտվել: Հարկային աշխատակիցները գրեթե տեղեկացված չէին, թե ինչ է իրենից ներկայացնում ապահովագրությունը, և ընդհանրապես ինչ նպատակ են հետապնդում սոցհարցումները: Այդ իսկ պատճառով նրանք հնարավորինս կոպիտ էին և կոմպլեքսավորված: Այնուամենայնիվ տիրում էր համատարած դժգոհություն: Առաջին հերթին աշխատողները պահանջում են բավականաչափ տեղեկություն ապահովագրական փաթեթի մասին, հետո էլ օգտվելու հնարավորություն:

Շաբաթօրյակ... բա ու՞ր են հավաքարարները...


                  Շաբաթօրյակ Գորիսի պետական քոլեջում
Այսօր Գորիսի պետական քոլեջում հայտարարվել էր շաբաթրօյակ: Շաբաթօրյակին մասնակցում էին քոլեջի համարյա բոլոր ուսանողները և դասախոսները: Շաբաթօրյակը սկսվել է առավոտյան ժամը 9-ից: Բոլորը պատրաստակամ և ակտիվորեն մասնակցում էին մաքրման գործողություններին, նույնիսկ տղաները փորձում էին ամեն կերպ, ինչ-որ ձևով օգտակար լինեին: Թե՛ ուսանողները և թե՛ դասախոսները ջանք չէին խնայում քոլեջի ներսի հարդարման և բարեկարգման համար, ի տարբերություն հավաքարարների:
 Ինչպես գիտենք բոլորիս էլ հաճելի է ապրել մաքուր և կոկիկ միջավայրում, և շատ լավ էր, որ այն կազմակերպվեց նաև Գորիսի պետական քոլեջում, որին մասնակցեցին և՛ ուսանողները և՛ դասախոսական անձնակազմը: Ողջունելի է, որ բոլորը մտածում են իրենց միջավայրի և հատկապես կրթօջախի բարեկարգման մասին:
Շնորհակալություն և՛ կազմակերպիչներին և՛ մասնակիցներին