среда, 28 ноября 2012 г.

Կրակոց ՀՀ նախագահի ուղղությամբ


Ժողովուրդ. Կրակել են Սերժ Սարգսյանի թիկնազորի մեքենայի ուղղությամբ

«Ժողովուրդ». Կրակել են Սերժ Սարգսյանի թիկնազորի մեքենայի  ուղղությամբ
PanARMENIAN.Net - «Ժողովուրդ-ը գրում է, որ նոյեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց օդանավակայանի ճանապարհին: Մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:
«Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը. «Մեր աշխատակիցները երեկ գիշեր, օդանավակայան գնալու ճանապարհին՝ Կոնյակի գործարանի ճանապարհի վրա են եղել, և մի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա՝ մեր ծառայության մեքենայի: Պարզվել է, որ այդ վարորդը Էջմիածնի բնակիչ է, որը հենց մեքենայի միջից կրակել է մեր մեքենայի ուղղությամբ: Ոստիկանությունը տեղյակ է, և շատ օպերատիվ էլ աշխատել են, իսկ հանցագործն էլ արդեն հայտնաբերվել է,-նշել է ՊՊԾ պետը:

Комментариев нет:

Отправить комментарий