вторник, 4 декабря 2012 г.

Հանդիպում մանկավարժների հետ / հանրային մոնիտորինգ

04.12.2012 թ  Գորիսի Երիտասարդական միության անդամները այցելեցին Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր գյուղական համայնքի դպրոց՝ հանդիպելու համար մանկավարժական կոլեկտիվի անդամների հետ: Հանդիպման նպատակը բյուջեից սնվող հիմնարկների աշխատակիցների բավարարվածության աստիճանի պարզումն էր, կազմակերպության մոնիտորինգային գործառույթների շրջանակներում:  Մանկավարժները հիմնականում գոհ էին հանրային քաղաքականությունից, բայց ունեին դժգոհություն տեղեկատվության բացակայությունից, ինչի պատճառով, որոշ մանկավարժներ չեն կարողանում օգտվել ապահովագրական փաթեթից: Պայմանագրերը կապվել էին հապճեպ՝ առանց նախնական մանրամասն տեղեկատվության ապահովագրական ընկերությունների կողմից: Մանկավարժները նաև ունեին առաջարկներ կառավարությանը- եթե հնարավոր է, ապահովագրել լրիվորեն նաև թերի դրույք ունեցող մանկավարժներին, ինչպես նաև տնտեսական աշխատողներին, որոնք աջակցում են կրթական գործընթացին և ֆինանսավորվում են բացառապես բյուջեի միջոցներից:Շվանիձորի մանկավարժական կոլեկտիվը հույս ունի ,որ այս տարի ապահովագրական գործընթացը կկազմակերպվի նախնական տեղեկատվությունապահովելու պայմաններում:.



Комментариев нет:

Отправить комментарий