вторник, 4 декабря 2012 г.

Լինում է և այսպես


168.am-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Լիբանանից վերադառնալուն պես վերջնաժամկետ է ներկայացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Հիշեցնենք, որ վերջինս 2 օր առաջ Ուկրաինայում նշում էր իր ծննդյան 56-ամյակը և վերադարձել է Հայաստան բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը բացելու համար:
Նախագահական ընտրությունները մոտենում են, իսկ Գագիկ Ծառուկյանը չի շտապում հրապարակել իր որոշումը' սեփական թեկնածուո՞վ է մասնակցելու ընտրություններին, պաշտպանելու է ընդդիմության միասնական թեկնածուի՞ն, թե՞ սատարելու է իրեն:
Սերժ Սարգսյանին այս լռությունը նյարդայնացրել է և նա 2 oր ժամանակ է տվել Ծառուկյանին' որոշումը հրապարակելու համար: 

Комментариев нет:

Отправить комментарий