вторник, 20 декабря 2011 г.

Հանդիպում վաստակաշատ ուսուցչուհու հետ

Դպրոցի բարձ դասարանների աշակերտներին համայնքի խնդիրներին մասնակից դարձնելու նպատակով 20/12/2011թ-ին Գորիսում՝ ԳԵՄ-ի գրասենյակում, տեղի ունեցավ հանդիպում Ակ. Բակունցի անվան  թիվ մեկ ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչուհի Ֆլորա Բաբայանի հետ: Հանդիպմանը ներկա էին ԳԵՄ-ի տնօրեն Կարինե Մովսիսյանը, Գորիս Ինֆո Տան կոորդինատոր Միքայել Իսախանյանը, Գորիս Երիտասարդական բանկի անդամ Նազելի Ղրդիլյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այն հարցերը, թե ինչպես ենք կարող երիտասարդներին ու դպրոցականներին ներգրավել հասարակական աշխատանքներին, անել այնպես, որ երիտասարդները սկսեն հետաքրքրվել հասարակական գործերով և համա լինեգործակցեն համայնքապետարանի հետ:   

Комментариев нет:

Отправить комментарий