среда, 22 мая 2013 г.

Էկոլոգիան օրակարգում...

Այս պահին ԻնֆոՏան աջակցությամբ տեղի է ունենում հանդիպում  ԳԵՄ գրասենյակում: Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր: Միջազգային նախագիծ է, որը հիմնվել և ֆինանսավորվում է բնության պահպանության Նորվեգական ընկերության կազմակերպության կողմից 1996թվից: Հայաստանը նախագծին միացել է 2000թ-ից <<Տապան>> Էկո-ակումբ հասարակական կազմակերպության շնորհիվ, որն էլ մինչ օրս նախագծի Հայաստանյան աշխատանքների համակարգողն ու իրականացնողն է: Այս նախագծի հիմնական նպատակն է, նպաստել երեխաների մոտ էկոլոգիական գիտակցության դաստիարակմանն ու հասարակության ուշադրության մեծացմանը՝ էներգիաարտադրության, էներգիայի և ռեսուրսների խնայողության և շրջակա միջավայրի պահպանման խնդիրների վրա: Կարևոր է ոչ միայն գիտելիքներ տալ երեխաներին էներգիայի և շրջակա միջավայրի փոխկապակցման մասին, այլև համոզիչ հիմնավորել էներգիայի և ռեսուրսների խնայողության անհրաժեշտությունը: Սրանով հանդերձ կրթել ու դաստիարակել բնապահպանորեն կայուն ու անվնաս ապրելակերպի սովորությունների աշակերտների մոտ, նրանց ներգրավել էներգիայի և ռեսուրսների խնայողության օգտակար գործունեության մեջ: Նախագիծը երեխաների մոտ ավելացնում է երևակայությունն ու նրանց ինքնուրույն մտածելու կարողությունը:

Комментариев нет:

Отправить комментарий