Այսօր Գորիսի երիտասարդները հետաքրքիր և արդյունավետ գործ էին նախաձեռնել: Լաչինի միջանցքի բացման օրվան նվիրված՝ Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդի և Դավիթբեկյան ուխտեր հասարակական կազմակերպության ջանքերով նախաձեռնել էին հանրային ճանապարհների մաքրման աշխտանքներ: Նախաձեռնությանը միացան նաև ԻնֆոՏան անդամները և Գորիսի պետական քոլեջի ուսանողական խորհուրդը: Բոլորը ակտիվորեն, առանց ջանքեր խնայելու մասնակցում էին մաքրման աշխատանքներին: Այդ գործով երիտասարդները ցանկացան հարգանքի տուրք մատուցել այն մարդկանց, ում միջոցով հնարավոր դարձավ բացել միջանցքը, և որը դարձավ <<կյանքի մայրուղի>> Արցախի համար:
Վաղը՝
18.05.2013, Լաչինի միջանցքի բացման օրը, նույն երիտասարդները միջոցառում են կազմակերպել
Քաշաթաղում: Ոչինչ չի մոռացվում…
Комментариев нет:
Отправить комментарий