Показаны сообщения с ярлыком Գորիս. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գորիս. Показать все сообщения

понедельник, 1 июля 2013 г.

Հաջողություն է գրանցվել....

Այսօր Գորիսի պետական դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ միջոցառում, որին ներկա էին նաև ԻնֆոՏան քաղլրագրողները: Այն նվիրված էր Գորիսի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հաղթանակին: Միջոցառման ընթացքում երեխաներին պարգևատրեցին պատվոգրերով և դիպլոմներով, որպես լավագույն պաշտպան, թիմի ավագ Ալեքս Առուշանյանին նվիրեցին գնդակ, իսկ թիմի բոլոր անդամներին սպորտային համազգեստներ: Միջոցառմանը ներկա էին Գորիսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը և մարզիչները: Հատուկ շնորհակալություն հայտնեցին բոլոր այն անձանց, ովքեր աջակցել են թիմի կայացմանը և գոյատևմանը, այդ թվում նաև Գորիսի քաղաքապետարանին: Գորիսի թիմը արդեն կարող է խաղալ Ա մակարդակի թիմերի հետ: Մինչև այժմ խաղում էին Բ մակարդակի հետ:
Գորիսի ԻնֆոՏունը շնորհավորում է Ձեր հաղթանակը մաղթում էլ ավելի մեծ նվաճումներ…

пятница, 17 мая 2013 г.

Ոչինչ չի մոռացվում....



Այսօր Գորիսի երիտասարդները հետաքրքիր և արդյունավետ գործ էին նախաձեռնել: Լաչինի միջանցքի բացման օրվան նվիրված՝ Գորիսի պետական համալսարանի ուսանողական  խորհուրդի և Դավիթբեկյան ուխտեր հասարակական կազմակերպության ջանքերով նախաձեռնել էին հանրային ճանապարհների մաքրման աշխտանքներ: Նախաձեռնությանը միացան նաև ԻնֆոՏան անդամները և Գորիսի պետական քոլեջի ուսանողական խորհուրդը: Բոլորը ակտիվորեն, առանց ջանքեր խնայելու մասնակցում էին մաքրման աշխատանքներին: Այդ գործով երիտասարդները ցանկացան հարգանքի տուրք մատուցել այն մարդկանց, ում միջոցով հնարավոր դարձավ բացել միջանցքը, և որը դարձավ <<կյանքի մայրուղի>>  Արցախի համար:
   Վաղը՝ 18.05.2013, Լաչինի միջանցքի բացման օրը, նույն երիտասարդները միջոցառում են կազմակերպել Քաշաթաղում: Ոչինչ չի մոռացվում…






среда, 24 апреля 2013 г.

Խոնարհվում ենք....և հիշում...

Այսօր Գորիսի հասարակությունը իր հարգանքի տուրքը մատուցեց 1915թ-ի անմեղ զոհերի հիշատակին: Դեռ նախճրդ օրը երեկոյան ակտիվ երիտասարդությունը ջահերով երթ էր կազմակերպել դեպի Եղեռնի հուշարձանը Գորիսում: Այսօր արդեն համայնքի ողջ հասարակությունն էր շարունակում երթը: Մարդիկ հանդարտ քայերով, հիշատակի ծաղիկները ձեռքներին, խոնարհված հայացքներով քաղաքի  տարբեր վայրերից գալիս էին հուշարձան՝իրենց հարգանքի և հիշատակի տուրքը մատուցելու Մեծ Եղեռնի զոհերին: Հուշարձան էին այցելում նաև հարակից գյուղական համայնքների բնակիչները: Հետաքրքիր էր Հարթաշենի Երիտասարդ երկրապահների այցը՝ զինվորական համազգեստներով և պաստառով, Արցախյան հերոսամարտի մասնակից Սամվել Լալազարյանի ուղեկցությամբ: Կան ազգի ճակատագիրը իրենց ուսերին վերցնող երիտասարդներ այսօր, ուրեմն կապրի մեր ազգը   նաև ապագայում:
ՈՒ ոչ մի կոտորած երբեք չի սպանի այն ոգին, որն այսօր այստեղ է բերել այս պատանիներին:

Երիտասարդական փառատոն Կապանում


19.04.2013 Գորիսի պետական քոլեջի և Գորիսի պետական Գյուղատնտեսական քոլեջի ուսանողուհիները ուղևորվեցին  Կապան, մասնակցելու ամենամյա <<Գարուն>> երիտասարդական փառատոնին, որին մասնակցում էր նաև ԻնֆոՏան քաղլրագրող Անի Աթանեսյանը: Փառատոնը կազմակերպվել էր Կապանի արվեստի պետական քոլեջում: Մասնակցում էին Սյունիքի մարզի նախնական, մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների ուսանողները: Ամեն ինչ կազմակերպված էր շատ պատշաճ ձևով: Առաջինը ներկայացան Գորիսի պետական քոլեջի 4 ուսանողուհիները՝ ներկայացնելով հայկական <<Սասնա>> պարը, այնուհետև մեկ այլ ուսանողուհի ասմունքեց Համո Սահյանից՝ <<Չտեսնեի…>>, իսկ Գյուղատնտեսական քոլեջի ուսանողուհին ներկայացավ երգով: Բոլոր մասնակիցները հանդես եկան տարբեր համարներով: Փառատոնի մասնակիցներին ողջունում էին Կապանի արվեստի քոլեջի ուսանողները:
Միջոցառման ավարտին ժյուրին ամփոփեց արդյունքները: Գորիսի երիտասարդները անցնում են հաջորդ փուլ, ինչի համար մեր շնորհավորանքները մասնակիցներին:
Փառատոնի  հաջորդ փուլը տեղի կունենա Դիլիջանում : Հաւողություններ մաղթենք Գորիսի պետական քոլեջի թիմին:


вторник, 18 декабря 2012 г.

Լավագույն նվեր Նոր Տարվա նախօրյակին




Այսօր շահագործման հանձնվեց երկար սպասված Գորիսի Սոցիալական Տունը, որը Նոր Տարվա նախօրյակին լավագույն նվերն էր համայնքի ամենաանապահով խավից թվով 20 ընտանիքների համար:  Ծրագիրն իրականացվել է Հայաստանի և Շվեցարիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ: Բազմաբնակարան շենքի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Հայաստանում Շվեցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոստանտին Օբոլենսկին, Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Անդրկովկասյան գրասենյակի հումանիտար ծրագրերի համակարգող Մ. Վեյնգարդը, Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի ներկայացուցիչները և այլ հյուրեր:
Մեր մշտական ուշադրության կենտրոնում գտնվող երկու փախստական ընտանիքներ և Էլիդա Հովհաննիսյանի ընտանիքը, որոնց պատմությանն անդրադարձել ենք մեր բլոգի նախորդ գրառումներում, նույնպես տոնեցին բնակարանամուտ: Իրականացավ նրանց երկարամյա երազանքը:
Թող Աստծո օրհնությամբ մեր մարզի և աշխարհի սոցիալապես անապահով մարդիկ և բոլոր անօթևանները մի օր ևս այսպիաի նախատոնական նվեր ստանան...             

среда, 17 октября 2012 г.

Մարդամեջը Գորիսում


Այսօր ԳԵՄ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում աշակերտների, ուսանողների և ակտիվ երիտասարդների հետ, որի ընթացքում Գորիս Ինֆո տան համակարգող Միքայել Իսախանյանը ներկայացրեց Մարդամեջի շրջանակներում կատարվող <<Սոցիալական նորարարության ճամբար(Social innovation camp)>> ծրագրի էությունը և ծրագրին դիմելու ձևն ու կարգը: Ներկաները ստացան իրենց հետաքրքրող  հարցերի պատասխանը: Օրինակների հիման վրա պարզ ու պատկերավոր պատկերացում տրվեց ծրագրի մասին: Մասնակիցները դիտեցին Մարդամեջ 2011-ի տեսահոլովակը, վարեցին հետաքրքիր դիսկուսիա ու ևս մեկ անգամ հիշեցվեցին հայտերի լրացման ու ընդունման վերջնաժամկետի մասին:

воскресенье, 20 мая 2012 г.

Հերթական ավտովթարը Գորիս-Երևան մայրուղու վրա

 

 Դեռևս անհայտ հանգամանքներում, տեղի է ունեցել հերթական ավտովթարը Գորիս-Երևան մայրուղու՝ Գորիս-Սիսիան հատվածում:

 Մեքենան դուրս է եկել ճանապահի երթևեկելի հատվածից, ուղղվել դեպի ճամփեզրին գտնվող կանաչ տարածությունը և շրջվել:

 Բարեբախտաբար տուժողներ չկան, բայց ցանկանում ենք ևս մեկ անգամ զգուշացնել. հարգելի՛ վարորներ, բարդ լեռնային ճանապարհներին միշտ պահպանեք զգոնություն, մի գերազանցեք սահմանված արագությունը , ամեն անգամ չէ, որ վթարները Happy End են ունենում:

суббота, 28 апреля 2012 г.

Ընդդեմ բռնությունների


Սույն թվականի ապրիլի 25-ին Գորիսի երիտասարդական միության գրասենյակում  Save the children կազմակերպության  <<Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան>> ծրագրի շրջանակներում տեղի  ունեցավ դասընթաց, որը վարում էր Գորիսի երիտասարդական միության անդամ Արա Միրզոյանը: <<Ինչ գիտեմ ես երեխաների դեմ կիրառվող բռնությունների մասին>> խորագիրը կրողդասընթացի ժամանակ ներկաներին ներկայացվեցին երեխաների դեմ կիրառվող բռնությունների տեսակները,
 դրանց ազդեցությունը և հնարավոր կանխարգելման միջոցները: Ներկայացվեցին վիճակագրական տվյալներ, ցուցադրվեցին բռնության վերաբերյալ ֆիլմեր, տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում: Հանդիպմանը ներկա էին ավագ և հիմնական  դպրոցների աշակերտներ, մանկավարժական կրթություն ստացող ուսանողներ, դասղեկներ, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ և ԶԼՄ-ներ: