вторник, 18 декабря 2012 г.

Լավագույն նվեր Նոր Տարվա նախօրյակին




Այսօր շահագործման հանձնվեց երկար սպասված Գորիսի Սոցիալական Տունը, որը Նոր Տարվա նախօրյակին լավագույն նվերն էր համայնքի ամենաանապահով խավից թվով 20 ընտանիքների համար:  Ծրագիրն իրականացվել է Հայաստանի և Շվեցարիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ: Բազմաբնակարան շենքի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Հայաստանում Շվեցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոստանտին Օբոլենսկին, Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Անդրկովկասյան գրասենյակի հումանիտար ծրագրերի համակարգող Մ. Վեյնգարդը, Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի ներկայացուցիչները և այլ հյուրեր:
Մեր մշտական ուշադրության կենտրոնում գտնվող երկու փախստական ընտանիքներ և Էլիդա Հովհաննիսյանի ընտանիքը, որոնց պատմությանն անդրադարձել ենք մեր բլոգի նախորդ գրառումներում, նույնպես տոնեցին բնակարանամուտ: Իրականացավ նրանց երկարամյա երազանքը:
Թող Աստծո օրհնությամբ մեր մարզի և աշխարհի սոցիալապես անապահով մարդիկ և բոլոր անօթևանները մի օր ևս այսպիաի նախատոնական նվեր ստանան...             

Комментариев нет:

Отправить комментарий