четверг, 20 декабря 2012 г.

Հանդիպում-քննարկում Գորիսի թիվ 2 դպրոցում


18.12.2012 թ տեղի ունեցավ Գորիսի Երիտասարդական միության անդամների հերթական հանդիպումը Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ:  Հանդիպումը նպատակ ուներ մանկավարժների հետ քննարկում ծավալել պետական բյուջեից սնվող ծառայողների բուժ. ապահովագրության և, ընդհանրապես, ապահովագրական սոց. փաթեթի վերաբերյալ հարցերի շուրջ՝ պարզելու համար փաթեթի օգտակարությունը մանկավարժների համար, ինչպես նաև գնահատելու նրանց բավարարվածության աստիճանը հանրային տվյալ քաղաքականությունից: Հնչեցին տարբեր կարծիքներ, որոնց մեջ գերակշռում էր նախաապահովագրական տեղեկատվության բացակայության առկայությանը վերաբերվողները: 

Комментариев нет:

Отправить комментарий