Показаны сообщения с ярлыком ԳԵՄ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԳԵՄ. Показать все сообщения

четверг, 7 ноября 2013 г.

Հանդիպում Հալիձոր համայնքում

Այսօր ԳԵՄ անդամները «Պարտաճանաչ հարկատու համայնքում» ծրագրի շրջանակներում հանդիպում ունեցան Հալիձոր համայնքի ՏԻՄ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվեց ծրագրի դրույթներն ու ձեռք բերվեց  հետագա համագործակցության մասին համաձայնություն: Ծրագիրը նպատակ ունի աջակցելու համայնքներում հարկահավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:




Հանդիպում Շինուհայր համայնքում

Այսօր ԳԵՄ անդամները «Պարտաճանաչ հարկատու համայնքում» ծրագրի շրջանակներում հանդիպում ունեցան Շինուհայր համայնքի ՏԻՄ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվեց ծրագրի դրույթներն ու ձեռք բերվեց  հետագա համագործակցության մասին համաձայնություն: Ծրագիրը նպատակ ունի աջակցելու համայնքներում հարկահավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

четверг, 22 августа 2013 г.

Էկո դասընթաց առարկան դասավանդողների համար

Այսօր ԳԵՄ գրասենյակում §Տապան¦ էկո-ակումբ հասարակական բնապահպանական կազմակերպության կողմից կազմակերպվել էր վերապատրաստման դասընթաց §Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագրի¦ շրջանակում: Սա միջազգային նախագիծ է, որը հիմնվել և ֆինանսավորվում է §Բնության պահպանության նորվեգական ընկերություն¦ կազմակերպության կողմից: Հայաստանում նախագծին միացել են հանրապետության 11 մարզերի շուրջ 140 դպրոցների 65 ուսուցիչ և 1460 աշակերտ:Սա  ծրագրի համակարգողների և ուսուցիչների միջև արդեն երկրորդ հանդիպումն է: Դասընթացի ընթացքում ներկայացվեցին առարկայի դասավանդման ծրագիրը, մեթոդները, չափանիշները, գնահատման կարգը: Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների պայմաններում, ներկաները փոխանակվեցին մտքերով ևառաջարկություններով







суббота, 24 ноября 2012 г.

Հանդիպում Մեղրիում / մոնիտորինգային այց

Այսօր տեղի ունեցավ Գորիսի Երիտասարդական միության անդամների հնադիպում - քննարկումը Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի մանկավարժների հետ: Հանդիպումը մոնիտորինգային է, ունի նպատակ բացահայտելու պետական բյուջեից սնվող հիմնարկների աշխատողների ապահովագրական սոցիալական փաթեթի ներդրման օգտակարությունն ու մանկավարժների վերաբերմունքը փաթեթի նկատմամբ: Մանկավարժների կարծիքով լավ է, որ պետությունը անհանգստանում է իր մանկավարժների մասին, բայց նախնական բացատրական աշխատանք չի տարվել և կնքված պայմանագրերը հիմնականում չեն բավարարում շահառուների կարիքները: 

суббота, 10 ноября 2012 г.

ԳԵՄ-ի անդամները վերադարձել են Հունաստանից


Ավարտվեց Գորիսի երիտասարդական միության անդամների աշխատանքային այցը Հունաստան: Ավելացնելով իրենց գիտելիքները միգրացիայի և գործազրկության ոլորտում՝ այսօր նրանք վերադարձան Հայաստան: Բարի գալուստ Ձեզ, հարազատներս, և բարի երթ Ձեր նախաձեռնություններին այդ ոլորտում: Հունաստանը հնադարյան, գեղատեսիլ և հիասքանչ երկիր է, սական հայրենիքը, կարծում եմ, մերոնք շատ էին կարոտել: 

среда, 17 октября 2012 г.

Մարդամեջը Գորիսում


Այսօր ԳԵՄ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում աշակերտների, ուսանողների և ակտիվ երիտասարդների հետ, որի ընթացքում Գորիս Ինֆո տան համակարգող Միքայել Իսախանյանը ներկայացրեց Մարդամեջի շրջանակներում կատարվող <<Սոցիալական նորարարության ճամբար(Social innovation camp)>> ծրագրի էությունը և ծրագրին դիմելու ձևն ու կարգը: Ներկաները ստացան իրենց հետաքրքրող  հարցերի պատասխանը: Օրինակների հիման վրա պարզ ու պատկերավոր պատկերացում տրվեց ծրագրի մասին: Մասնակիցները դիտեցին Մարդամեջ 2011-ի տեսահոլովակը, վարեցին հետաքրքիր դիսկուսիա ու ևս մեկ անգամ հիշեցվեցին հայտերի լրացման ու ընդունման վերջնաժամկետի մասին:

понедельник, 1 октября 2012 г.

Մարդամեջ 2012

Այսօր՝ ժամը 16:00-ին Գորիսի երիտսարդական միության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ԳՊՀ-ի ուսանողական խորհրդի, ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների անդամների և ակտիվ գործունեությամբ զբաղվող տարբեր երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում  Գորիս Ինֆո տան համակարգող Միքայել Իսախանյանը ներկայացրեց   Մարդամեջ 2012-ի շրջանակներում կատարվող երկրորդ <<Սոցիալական նորարարության ճամբար>> (Social innovation camp) էությունը, ֆորմատը, ծրագրին դիմելու կարգն ու ժամկետները:
Խոսվեց նաև առաջիկայում սպասվող դասընթացների մասին:  



Նրանք, ովքեր հետքրքրված են <<Սոցիալական նորարարության ճամբար>> ծրագրով կարող են այցելել  http://mardamej.wordpress.com/ կայքը, հայտերի լրացման համապատասխան տեղում  լրացնել հայտեր և մինչև հոկտեմբերի 22-ը դիմել ծրագրին մասնակցելու համար:
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ http://mardamej.wordpress.com/ կայքից: