
Այսօր
ԳԵՄ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում աշակերտների, ուսանողների և ակտիվ երիտասարդների հետ, որի ընթացքում Գորիս Ինֆո տան համակարգող Միքայել Իսախանյանը ներկայացրեց
Մարդամեջի շրջանակներում կատարվող <<
Սոցիալական նորարարության ճամբար(Social innovation camp)>> ծրագրի էությունը և ծրագրին դիմելու ձևն ու կարգը: Ներկաները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը: Օրինակների հիման վրա պարզ ու պատկերավոր պատկերացում տրվեց ծրագրի մասին: Մասնակիցները դիտեցին
Մարդամեջ 2011-ի տեսահոլովակը, վարեցին հետաքրքիր դիսկուսիա ու ևս մեկ անգամ հիշեցվեցին հայտերի լրացման ու ընդունման վերջնաժամկետի մասին:
Комментариев нет:
Отправить комментарий