четверг, 26 января 2012 г.

Այսօր երեկոյան երկրի մոտով երկնաքար կանցնի

НАСА կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այսօր երեկոյան Երկրից 60 հազար կմ հեռավորութան վրա աստերոիդ կանցնի:

2012 Bx34 աստերոիդը հայտնաբերվել է հունվարի 25-ին՝ ամերիկյան «Կատալինա» նախագծի մասնակիցների կողմից:

Գիտնականների հաշվարկների համաձայն՝ աստերոիդի չափը 8-10 մ է, չնայած որոշ հաշվարկների համաձայն՝ դրա չափը կարող է հասնել մինչև 19 մետրի:

2012 Bx34 աստերոիդը մտել է երկնային մարմինների խմբի մեջ, որոնք ժամանակ առ ժամանակ մոտենում են Երկիր մոլորակին: Այն չի պատկանում վտանգավոր աստերոիդների թվին, որոնք կարող են բախվել Երկրին: 

Комментариев нет:

Отправить комментарий