19.04.2013 Գորիսի պետական
քոլեջի և Գորիսի պետական Գյուղատնտեսական քոլեջի ուսանողուհիները ուղևորվեցին Կապան, մասնակցելու ամենամյա <<Գարուն>> երիտասարդական փառատոնին,
որին մասնակցում էր նաև ԻնֆոՏան քաղլրագրող Անի Աթանեսյանը: Փառատոնը կազմակերպվել էր Կապանի արվեստի
պետական քոլեջում: Մասնակցում էին Սյունիքի մարզի նախնական, մասնագիտական
(արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների ուսանողները:
Ամեն ինչ կազմակերպված էր շատ պատշաճ ձևով: Առաջինը ներկայացան Գորիսի պետական քոլեջի
4 ուսանողուհիները՝ ներկայացնելով հայկական <<Սասնա>> պարը, այնուհետև մեկ
այլ ուսանողուհի ասմունքեց Համո Սահյանից՝ <<Չտեսնեի…>>, իսկ Գյուղատնտեսական
քոլեջի ուսանողուհին ներկայացավ երգով: Բոլոր մասնակիցները հանդես եկան տարբեր համարներով:
Փառատոնի մասնակիցներին ողջունում էին Կապանի արվեստի քոլեջի ուսանողները:
Միջոցառման ավարտին ժյուրին ամփոփեց արդյունքները: Գորիսի երիտասարդները անցնում են հաջորդ փուլ, ինչի համար մեր շնորհավորանքները մասնակիցներին:
Փառատոնի հաջորդ փուլը տեղի կունենա Դիլիջանում : Հաւողություններ մաղթենք Գորիսի պետական քոլեջի թիմին:
Комментариев нет:
Отправить комментарий