Գորիսում տեղի են ունենում
ճանապարհների մաքրման և իբր վերանորոգման աշխատանքներ: Անկեղծ ասած, այդ փաստը մեզ,
և երևի թե քաղաքի մասին մտածող բոլոր բնակիչներին շատ ուրախացրեց: Գոնե մի որոշ ժամանակ
կքայլենք լավ ճանապարհով, իսկ վարորդներն էլ ստիպված չեն լինի ճանապարհի մեջ փնտրել
հարթ տեղ, մեքենան վարելու համար: Ճիշտ է լավ է, որ քաղաքի մասին մտածում են, բայց
լավ չէ, որ այդ մտածելը տեղին չի լինում: Մեկ տեսնում ենք, որ Ճանապարհները նորոգում
են, մեկ էլ՝ , որ արդեն փոսեր են: Մի խոսքով մի կողմից սարքում են մյուս կողմից քանդվում է և ստացվում նույն պատկերը: Ինչու՞մն է խնդիրը: Տեսնես հնարավո՞ր չէ այնպես սարքեն, որ գոնե
1 տարի նույն ճանապարհը սարքելու կարիք չունենա, ու <<սարքեն>> ոչ միայն կենտրոնական փողոցները, այլ մտածեն, որ ծայրամասային փողոցներով նույնպես մարդիկ են
քայլում… Հուսանք, որ կգա մի այնպիսի օր, որ Գորիսով քայլելուց չենք մտածի
<<կոշիկների կրունկերի>> մասին:
Комментариев нет:
Отправить комментарий