четверг, 2 мая 2013 г.

Ազատություն....բացարձակ արժեք....

Այսօր Գորիսի ԻնֆոՏանը տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում նվիրված «Մամուլի ազատության միջազգային օրվան»: Մասնակցում էին Գորիսի լրագրողների ավագ սերնդի արհեստավարժ ներկայացուցիչները, երիտասարդ սերնդի քաղաքացիական լրագրողները, Գորիսի փոխքաղաքապետը համայնքապետարանի ներկայացուցիչների հետ, Կրթության Ազգային Ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ներկայացուցիչները, ՀԿ-ների ներկայացուցիչներ և լրագրության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ակտիվ երիտասարդ քաղաքացիաներ:
Մամուլի ակումբը ներկաներին տրամադրեց «Բան ու Գործ» տպագրական մամուլի ներդիրը, որը նվիրված էր երեխաների աշխատանքներին առանց լրագրողների միջամտության:
Փորձառու լրագրողները երիտասարդների հետ կիսվեցին իրենց փորձով և ներկայացրեցին մասնագիտական որոշ նրբություններ: Երիտասարդներն իրենց հերթին ներկայացրեցին ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռնած հնարավորությունները և առաջարկեցի փոխքաղաքապետին ունենալ այնպիսի ինտերնետ հարթակ, որտեղից լրատվությունը առանց ավելորդ ջանքերի իր տարածումը կգտնի բնակչության շրջանում, այսինքն՝ ունենալ ֆեսբուքյան էջ:
Հանդիպումն անցավ փոխադարձ հարգանքի և համայնքային խնդիրների վերհանման գործընթացում լրատվամիջոցների դերի գնահատման և կարևորման մթնոլորտում:

Комментариев нет:

Отправить комментарий