среда, 28 ноября 2012 г.

Հանդիպում Գորիսում / պետական ծառայողների հետ

Այսօր ԳԵՄ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Գորիսի պետական թվով 25 ծառայողների հետ: Հանդիպումը կրում էր մոնիտորինգային բնույթ և նպատակ ուներ բացահայտելու և դիտարկելու պետական ծառայողների վերաբերմունքը պետության կողմից ներդրվող ապահովագրական սոցիալական փաթեթի նկատմամբ: Հիմնականում հանդիպման մասնակիցները իրենց գոհունակությունը հայտնեցին պետության կողմից տարվող հանրային քաղաքականության նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ այն 2012թ-ի համար  իրականացվել է անթերի: Հասկանալի է, որ գործառույթը իր տեսակով նորույթ է Հայաստանում և բնականաբար եղել են բացթողումներ՝ կապված շտապողականության հետ:   Շահառուները հիմնականում ապահովագրական գործակալների օգնությամբ են լրացրել իրենց պայմանագրերը և ժամանակի սղության և շտապողականության պատճառով հիմնականում ոչ իրենց օգտին:

Комментариев нет:

Отправить комментарий