Արդեն ամառ է: Գորիսում
փոքր ինչ շարժ է նկատվում: Ուզում էի գնալ փոստի հարակից համակարգչային խանութ ու պետք է անցնեի պուրակով (բուլվար): Ամեն անգամ ասում եմ այդտեղով չանցնեմ ու նորից վատ չզգամ անխնամ տարածքը տեսնելով… Բայց էլի անցա ու էլի ցավ զգացի: Բա մեր սիրուն Գորիսը այսքան անխնամ ու դժգույն լինի հենց քաղաքապետարանի հարևանությամբ: Էլ ի՞նչ ենք ցույց տալու տարածաշրջան ժամանող զբոսաշրջիկներին... Համ էլ ասում ենք զբոսաշրջությունը առաջնային խնդիր է Գորիսի համար... Ցավալի է բայց փաստ,
որ Գորիսի կենտրոնական մասում , հենց քաղաքապետարանի հարևանությամբ անմխիթար, վայրի թողած տարածք է դարձել բուլվար տանող հիմնական ճանապարհը, որտեղ կա այդպես էլ ջուր չտեսած փոքրիկ ավազանները և ծաղկանոցները:
Հարգելի քաղաքապետարան, եթե հաշվի կառնեք երիտասարդության կարծիքը, խնդրում ենք կարգի բերել քաղաքապետարանի և բուլվարի արանքում գտնվող գեղեցիկ, բայց անխնամ թողած տարածքը:
Комментариев нет:
Отправить комментарий