մեկնարկեց 2-օրյա հանդիպում-դասընթացը «Լիդերության խթանումը՝ որպես կանանց քաղաքացիական մասնակցության ակտիվացման նախադրյալ» թեմայով, որին մասնակցում էին նաև Գորիսի ԻնֆոՏան անդամները:
Դասընթացն անցկացնում են Համալսարանային կրթությամբ կանանց ասոցիացիայի վարչությունը
և ասոցիացիայի Գորիսի մասնաճյուղը:
Քննարկվեցին հետևյալ թեմաները՝
·
Քաղաքացիական հասարակության կառուցվածքը,
ինստիտուտները և գործառույթները:
·
Կանանց քաղաքական մասնակցության իրավական հիմքերը:<<Կանանց
նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին >> ՄԱԿ-ի կոնվենցիան և կանանց
իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները:
·
Լիդերություն, տիպերը և առանձնահատկությունները: Լիդերության
զարգացումը որպես քաղաքացիական նախաձեռնությունների խթանման գործոն:
·
Լիդերության խթանումը՝ որպես կանանց քաղաքական և քաղաքացիական
մասնակցության ակտիվացման նախադրյալ:
· Հասարակական-քաղաքական երկխոսության մշակույթ:
Նյութը մատուցվում էր շատ մատչելի ձևով: Ամեն ինչ սպասվածից
ավելին էր:
Комментариев нет:
Отправить комментарий