Ինչքան էլ ցավալի
է, մեր օրերում կան այնպիսի ընտանիքներ, որոնք գտնվում են շատ ծանր կացության մեջ:
Այս ընտանիքը, որի մասին ցանկանում ենք բարձրաձայնել,
բաղկացած է 3 հոգուց՝ ծեր կնը, նրա հիվանդ աղջիկը (հոգեկան խանգարվածությամբ) և թոռը՝ Վահեն, ով սովորում է գիշերօթիկ կրթական հաստատությունում, և որը շուտով կդադարեցնի
իր գործունեությունը: (հետքրքիր է ինչ է լինելու այդ երեխայի ճակատագիրը): Ընտանիքը
չունի ոչ մի հարազատ:
Երբ այցելեցինք տուն, տունը անբարեկարգ վիճակում
էր, պատուհաններ չկային, խոնավության հոտը զգալի էր անմջապես տուն մտնելիս:
75-ամյա Լենան արդեն 20 տարի է, ինչ պահում է իր
հիվանդ աղջկան՝ Էմմային:
Այս ընտանիքը աջակցության կարիք ունի իր տունը կարգի
բերելու հարցում:
Անկեղծ և սրտանց հույս ունենք, որ համապատասխան
անձիք և մարմինները կարձագանքեն այս տեղեկատվությանը, և աջակից կլինեն այդ ընտանիքին,
իրենց տունը կարգի բերելու հարցում:
Հույսով սպասում ենք…
Комментариев нет:
Отправить комментарий