понедельник, 15 апреля 2013 г.

Մանկավարժների կարծիքը....

Այսօր ԳԵՄ անդամները «Հումանիզմ,թե՝ նոր տեխնոլոգիաներ» ծրագրի շրջանակներում մոնիտորինգային այցով եղան Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 դպրոցում, պարզելու համար մանկավարժների բավարարվածության աստիճանը պետական ծառայողների պարտադիր բուժ ապահովագրությունը ներառող «Սոցիալական փաթեթ» հանրային քաղաքականությունից:
Ինչպես բոլոր նախորդ կոլեկտիվներում, այնպես էլ այստեղ մանկավարժների 2012 թ-ի ապահովագրությունը իրականացվել է նախնական լիարժեք տեղեկատվության բացակայության պայմաններում, ինչը պատճառ է դարձել փաթեթից օգտվելու մանկավարժների հետակա անհարմարությունների:
Բայց ի տարբերություն մյուս կոլեկտիվների այստեղ երկու մանկավարժ շատ գոհ էին Ռեսո ապահովագրական ընկերության մատուցած բուժական ծառայություններից, ինչպես նաև բժշկական անձնակազմի վերաբերմունքից: Բայց դա չի նշանակում , որ մյուս բաղադրիչների ուղղությամբ չկան դժգոհություններ: Մանկավարժներից մեկը իր ամբողջ գումարը պայմանագրով տրամադրել է առողջարանային հանգստի բաղադրիչին՝ Ջերմուկում բուժում ստանալու նպատակով: Արդյունքում պարզվել է, որ տվյալ ապահովագրական ընկերությունը պայմանագիր չունի Ջերմուկի առողջարանների հետ և գումարը օգտագործել չի ստացվել: Գումարը ոչինչ, բայց մանկավարժին հնարավոր չի եղել վերականգնել առողջությունը:
Մանկավարժների լեզվով ասած.«Լավ է, որ մեր մասին մտածում են, բայց որ չեն բացատրում, թե ինչպես օգտվենք» ....Սա է խնդիրը:

Комментариев нет:

Отправить комментарий