вторник, 16 апреля 2013 г.

Աշխատանք ԱԺ պատգամավորի հետ

Այսօր ԳԵՄ գրասենյակում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ  SANAP ծրագրի ներկայացուցիչները և ԱԺ պատգամավոր Հայկ Գրիգորյանի հանդիպումը Գորիսի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նպատակ ուներ աջակցել պատգամավորի միջոցով ՀԿ ների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը ՀՀ Ազգային ժողովի հոտ: Այս եղանակով ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռնելու բնակչությանը հանրային կարևորություն ունեցող հարցերին բարձր մակարդակով լուծումներ առաջարկելու տարբերակ ունենալ: SANAP ծրագրից հանդիպմանը ներկա էր նաև Քաղաքացիական հասարակության շահերի պաշտպանության և իրազեկման ծրագրի կառավարիչ Նունե Պեպանյանը:


Комментариев нет:

Отправить комментарий