Показаны сообщения с ярлыком մոնիտորինգ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком մոնիտորինգ. Показать все сообщения

понедельник, 15 апреля 2013 г.

Մանկավարժների կարծիքը....

Այսօր ԳԵՄ անդամները «Հումանիզմ,թե՝ նոր տեխնոլոգիաներ» ծրագրի շրջանակներում մոնիտորինգային այցով եղան Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 դպրոցում, պարզելու համար մանկավարժների բավարարվածության աստիճանը պետական ծառայողների պարտադիր բուժ ապահովագրությունը ներառող «Սոցիալական փաթեթ» հանրային քաղաքականությունից:
Ինչպես բոլոր նախորդ կոլեկտիվներում, այնպես էլ այստեղ մանկավարժների 2012 թ-ի ապահովագրությունը իրականացվել է նախնական լիարժեք տեղեկատվության բացակայության պայմաններում, ինչը պատճառ է դարձել փաթեթից օգտվելու մանկավարժների հետակա անհարմարությունների:
Բայց ի տարբերություն մյուս կոլեկտիվների այստեղ երկու մանկավարժ շատ գոհ էին Ռեսո ապահովագրական ընկերության մատուցած բուժական ծառայություններից, ինչպես նաև բժշկական անձնակազմի վերաբերմունքից: Բայց դա չի նշանակում , որ մյուս բաղադրիչների ուղղությամբ չկան դժգոհություններ: Մանկավարժներից մեկը իր ամբողջ գումարը պայմանագրով տրամադրել է առողջարանային հանգստի բաղադրիչին՝ Ջերմուկում բուժում ստանալու նպատակով: Արդյունքում պարզվել է, որ տվյալ ապահովագրական ընկերությունը պայմանագիր չունի Ջերմուկի առողջարանների հետ և գումարը օգտագործել չի ստացվել: Գումարը ոչինչ, բայց մանկավարժին հնարավոր չի եղել վերականգնել առողջությունը:
Մանկավարժների լեզվով ասած.«Լավ է, որ մեր մասին մտածում են, բայց որ չեն բացատրում, թե ինչպես օգտվենք» ....Սա է խնդիրը:

среда, 13 марта 2013 г.

Այց Գորիսի մանկավարժներին



05.03.2013թ-ին Գորիսի Երիտսարդական միությունը մոնիտորինգային այցով հյուր էր Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցում: Այցը նախատեսված էր «Հումանիզմ, թե՝ նոր տոխնոլոգիաներ» ծրագրի շրջանակներում բացահայտելու ապահովագրական նոր հանրային քաղաքականության ազդեցությունից շահառուների բավարարվածության աստիճանը Գորիսի  հարգված մանկավարժական կոլեկտիվներից մեկում: Կարծիքները բազմազան էին. սկսած բավարարվածությունից մինչև դժգոհություններ՝ կապված գործընթացների քաշքշուկների հետ: Մանկավարժները կարծում են, որ պետությունը հոգածություն ցուցաբերելու հետ մեկտեղ կարող էր այնպես անել, որ ապահովագրության հետ կապված բոլոր գործառույթները իրականացվեն ապահովագրական ընկերությունների և ծառայություն իրականացնող բուժ.հաստատությունների միջև, առանց ավելորդ քաշքշուկների և մանկավարժներին տարբեր դռներ ուղարկելու: Նաև հարմար կլինի, եթե ապահովագրական ընկերությունները նախնական բացատրական աշխատանք տանեն շահառուների հետ, պայմանագրերը առավելագույնս շահավետ կապելու համար: