05.04.2013թ այդ օրը մենք շարժվեցինք դեպի Սիսիան իրագործելու (չվախենամ այս բառից) մեր աշխատանք.Առաջին իսկ հայացքից ամեն ինչ հաճելի թվաց, երեւի առաջին անգա էինք Սիսիանու, զուտ խնդիրը դա էր հանդիսանում.Առաջինը կանգ առանք Ոստիկանության Սիսիանի բաժնում, որտեղ լսեցինք բազում դիտողություններ ուղղված ՀՀ. առողջության ապահովագրությանը.Ասեմ ավելին ու հայտնեմ իմ շնորհակալությունն այն անձանց ովքեր հասկացան մեր գալու նպատակն ու պատասխանեցին հարցերին շատ պարզ ու անկեղծ, ինչը վկայում է, որ մարդը տեղեկացված է.Շարունակելով մեր գործը շարժվեցինք Հարկային տեսչություն, կանգ առնեմ և ասեմ - սա ինչ վերաբերմունք է,պետը տեղյակ է, բայց բաժնի պետը դեմ է, ասելով խանգարում ենք, այն ինչ մենք զբաղեցրել էինք 10 րոպե.ՀՀ-ում այսպիսի բան?տարօրինակ է ավելի ճիշտ վիրավորական.Քիչ մնաց մոռանայի, ՀՀ- ում ամեն մեկը ձգտում է դեպ իրենը ասել է մի մարդ,կարելի է այս նախադասութունն ձևակերպել այսպես.- «Հայաստանում մարդիկ պայքարում են ոչ թե ընդհանուր շահի համար , այլ որպեսի իր անձի նկատմամբ չկիրառվի անարդարություն,սակայն մանկուց մարդկանց մեջ պետք է սերմանել, որ նրա ճակատագիրը ազգի ճակատագրի մի մասն է կազմում».Ինձ թվում է մեր այցելության ընթացքում մենք շահառուներին որոշ տեղեկատվություն տրամադրեցինք:Եվ վերջում ասեմ,որ այցելելով թե՛ Սիսիանի, թե՛ Գորիսի Ոստիկանության և Հարկային տեսչություն հասկացա մի բան, մարդիկ շատ քիչ են իրազեկված երկրում իրականացվող պարտադիր բուժ.ապահովագրական հանրային քաղաքականության մասին ,ինչը ցավալի է. Մենք մեր գործը կատարեցինք շատ հաճույքով, իսկ տպավորություններն միմիայն հիանալի էին.ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Комментариев нет:
Отправить комментарий