среда, 15 августа 2012 г.

Մանկական սրճարան` երեխաների բռնության դեմ

Ամառային արձակուրդ, շոգ եղանակ, ամենօրյա եռուզեռ... Եվ այս ամենի մեջ  շատ գեղեցիկ միջոցառում նվիրված երեխաների բռնության դեմ պայքարին: Միջոցառում, որը իրականցվում էր <<Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան>> ծրագրի շրջանակներում, որտեղ իրենց ինքնատիպ ներկայությամբ Գորիսի թիվ երկու նախակրթարանի(տնօրեն Ժասմենա Խաչատրյան) գեղեցիկ սաները զարդարում էին թե միջոցառումը և թե միջոցառման նշանակությունը: Երեխաները, իրենց համար նախատեսված մանկական սրճարանում, վեյելում էին հաճելի հանգիստ և դրա հետ մեկտեղ փորձում էին նկարել ու թղթին հանձնել իրենց գիտելիքները երեխաների իրավունքների մասին: Ծնողները հետևում էին երեխաներին՝ իրենց հերթին հանգիստը վայելելով հարակից մեծերի սրճարանում: Միջոցառմանը ներկա էր Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, որի աջակցությամբ փոքրիկների սրճարանում սեղաններին դրված էին քաղցրավենիք և հյութեր: Ներկա էին նաև ծրագրի Գորիսի աջակից թիմը Կարինե Մովսիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև <<Փրկենք երեխաներին>> կազմակերպությունից Սոֆիկ Մինասյան ու Արարատ Ալիխանյանը: Աջակից թիմը ծնողական սրճարանում պատասխանում էր ծնողներին հուզող հարցերի և տրամադրում ծրագրի շրջանակում հրատարակված <<Դրական ծնողավարման ձեռնարկը>> ծնողների համար:
Այնպիսի տպավորություն էր, որ հունիս ամսին նույն մանկապարտեզի նախաձեռնությամբ երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառումը Գորիսի Պետական դրամատիկական թատրոնի բեմից  շարունակաբար տեղափոխվել էր մանկապարտեզի ծաղկազարդ բակ:







Թող այլևս ոչ մի երեխա բռնության զոհ չդառնա Գորիսում:

Комментариев нет:

Отправить комментарий