вторник, 22 мая 2012 г.

Ներառական կրթության դերը մեր կրթօջախներում

ՀՀ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենիք 4-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, հանրակրթական դպրոցները պետք է ապահովեն մատչելի կրթություն բոլորի համար:

Երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովումը, հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Սակայն մեր կրթօջախները հնարավորություն չունեին իրենց հարկի տակ առնելու այն երեխաներին, ովքեր ֆիզիկական կամ մտավոր խնդիրների պատճառով մեկուսացել են հասարակությունից:


Արտասահմանյան փորձը ցույց է տվել ,որ հատուկ կարիքներով երեխաների հասարակությունից մեկուսացումը պատճառ է դառնում կրկնակի և եռակի սթրեսի, ուստի նրանք պետք է ընդգրկվեն մեր շարքերը և իրենց զգան ինչպես հասարակության լիիրավ անդամ:

Սեդա Մկրտչյան


Արդեն 3 տարի է, ինչ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն ընդգրկվել է «Ներառական կրթություն» ծրագրի մեջ: Վերապատրաստվել են մանկավարժների մի խումբ’ սոցիոլոգ,հոգեբան և լոգոպետ, ովքեր ձեռք են բերել համապատասխան հմտություններ հատուկ կարիքներով աշակերտների հետ աշխատելու համար:


Ամբողջ ուսուցչական անձնակազմը նույնպես վերապատրաստվել է և կարողանում է ընդհանուր դասապրոցեսի ընթացքում աշխատել այդ աշակերտների հետ:


Մի քանի օր առաջ այցելել էի թիվ 3 հիմնական դպրոց ` հատուկ կարիքներով երեխաների հետ ավելի անմիջական շփան համար:
Ինձ հյուրընկալեցին 6-րդ դասարանի աշակերտները: Այդ դասարանում սովորում է նաև Նարեկը, ով պակաս ուշադրության կենտրոնում չէր և սովորում է ինչպես մյուսները:


Աշխարհագրության դաս էր. թեման՝ անտարկտիդան: Դասը բովանդակալից ու հետաքրքիր էր, իսկ աշակերտները կատարում էին իրենց հանձնարարված առաջադրանքը: Ուսուցչուհին հանձնարարել էր անտարկտիդան ներկայացնել «1 բառ,1 բառակապակցություն» մեթոդով:


Դասին ակտիվորեն մասնակցեց նաև Նարեկը,ով հիանալի ներկայացրեց իր պատասխանը:Վերջում մենք նրան հարցրինք,թե ինչ լոգո կամ էսքիզ կպատկերի անտակտիային համարժեք, իսկ նա պատասխանեց.
-Ես պինգվին եմ նկարել:


Ստանալով համադասարանցիների,ուսուցչի և իմ խրախուսական ծափողջյունը ՝ Նարեկն իրեն շատ լավ զգաց և ոգևորված ասաց ,որ այսուհետ սովորելու է աշխարհագրության բոլոր դասերը:


Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիք ունեցողները:

Комментариев нет:

Отправить комментарий