вторник, 19 июня 2012 г.

Իրավունքների զորահանդես



 Հունիսի 18-ին Գորիսի Պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Գորիսի թիվ 2 նախակրթարանի միջոցառում-հանդեսը նվիրված երեխաների իրավունքների պաշպանությանը:


 Միջոցառման սկզբում ներկայացվեց երեխաների իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 1992 թվականի հունիսի 12-ին:

  Միջոցառման ընթացքում անկախ կարողություններից ու տարիքից թվով 250 երեխա բեմում ներկայացրեցին գեղեցիկ համարներ և կարողացան ստեղծել հաճելի մթնոլորտ: Երեխաները կերպարանափոխվել էին՝ հագնելով տարատեսակ հագուստներ և ստեղծելով գույների աննկարագրելի մի պատկեր: Նրանք վերածվել էին իրական կյանքից առնված տարբեր կերպարների:

  Դահլիճում ներկաները անհագ ցանկությամբ հետևում էին երեխաների ներկայացմանը, և երբ երեխաները հանդիսավոր կերպով, երաժշտության տակ ու զինվորական համազգեստներով  բարձրացան բեմ՝ ստեղծելով մանկական գեղեցիկ զորահանդես, հանդիսատեսը ոտքի կանգնած սկսեց ծափահարությունների ու ողջյունների երկար տեղատարափ: Ներկաների ու հրավիրվածների շարքում էին SAVE THE CHILDREN կազմակերպության, Գորիսի քաղաքապետարանի ու մարզպետարանի ներկայացուցիչները և ուրիշները:

  Միջոցառումը հաջողված էր ամեն տեսանկյունից և յուրօրինակ նաև նրանով, որ այդ օրը լրացավ նախակրթարանի երեսուամյակը և նախակրթարանի տնօրեն Ժասմենա Խաչատրյանի աշխատանքային գործունեության տասնհինգամյակը: 

 Վերջում նախակրթարանի տնօրենը իր երախտիքի խոսքն ասաց երեխաներին, նրանց ծնողներին ու իր կոլեկտիվին միջոցառումը իրականություն դարձնելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий