Показаны сообщения с ярлыком ընտրացուցակներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ընտրացուցակներ. Показать все сообщения

суббота, 16 февраля 2013 г.

Հանդիպում Վայոց Ձորի համայնքներում


ԳԵՄ դիտորդները «Մարդկանց ձայնը» ծրագրի շրջանակներում ընտրական գործընթացների մասին վերջին խորհրդատվություններն են ստանում, ինչպես նաև կամավորները ամփոփում են ընտրացուցակների ճշտման արդյունքները: Մաղթենք նրանց արդյունավետ աշխատանք ամսի 18 -ի Նախագահական ընտրություններում: 

Ապագան մերն է: Հանդիպում -խորհրդատվություն կամավորներին


Վայքի ՄՍԿ տարածքում տեղի ունեցավ հերթական հանդիպում-խորհրդատվությունը մեկ ընտրատեղամասի ընտրացուցակների ճշտման գործընթացում ընդգրկված կամավորների համար: Երիտասարդները սիրով են մասնակցում իրենց ապագայի կերտման գործընթացին: Գնալով կարծես թե վերանում է նախկինում ձևավորված անտարբերությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Հաճելի է տեսնել հատկապես երիտասարդ աղջիկների ներգրավվածությունը ընտրացուցակների ճշտման գործընթացում: Նրանք մեկ առ մեկ այցելել են իրենց ընտրատեղամասի հասցեատերերին, ստուգելու համար անունների առկայությունը ընտրացուցակում: Անհրաժեշտության դեպքում օգնել են քաղաքացիների դիմում գրելու անձնագրային բաժին, կամ օգնել նրանց ներկայացնելու այսկամ այն վկայականը, ասենք մահվան, մահացած մարդու անունը ցուցակներից հանելու համար:

пятница, 15 февраля 2013 г.

Կամավորները ճշտում են ընտրացուցակները


Վայքի համայնքների ընտրատեղամասերի տարածքներում ԳԵՄ կամավորները ամփոփում են ընտրացուցակների ճշտման գործընթացը: Նախօրոք իրար մեջ բաժանելով յուրաքանչյուր կամավորի համար նախատեսված այցելությունները, նրանք  այցելել են թիվ 39 ընտրատարածքի տարբեր ընտրատեղամասերի հասցեատերերի բնակարանները՝ տեղում ճշտելու համար տվյալ հասցեներում գրանցված մարդկանց անունների առկայությունը ցուցակներում:

среда, 13 февраля 2013 г.

Ընտրացուցակների ճշտման գործընթաց Վայոց Ձորի մարզում


ԳԵՄ դիտորդներն ու կամավորներն իրականացնում են ընտրացուցակների ճշտման գործընթաց Վայոց Ձորի մարզի տարբեր համայնքներում: Այս անգամ նրանք իրականացնում են ընտրացուցակների ճշտման գործընթաց Արին և Ազատեկ համայնքներում: Հարկ է նշել, որ համայնքի բնակիչները պատրաստակամությամբ են ընդունում մեր կամավորներին և մեր կողմից տրանսպորտային աջակցություն ստանալու պարագայում (գյուղից քաղաք հասնելու համար) սիրով մասնակցում են իրենց իսկ ընտանիքի անդամների անունների ցուցակում ներգրավման, վերականգնման կամ հանման գործընթացին: