вторник, 25 сентября 2012 г.

Գեղեցիկ ֆլեշմոբ՝ Հյուսիսային պողոտայում. հայկական հիմնի յուրօրինակ կատարում (լուսանկարներ, տեսանյութ)


Շաբաթ օրը հյուսիսային պողոտայում իրականացվել է,մի գեղեցիկ ֆլեշմոբ, որի տեսագրությունը արդեն իսկ մեծ արձագանք է գտել համացանցում, որոնք գերազանցապես դրական են ու նույնիսկ հիացական։

Ֆլեշմոբը կազմակերպվել է Emporium ամսագրի նախաձեռնությամբ և դրան իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ և Պետական ակադեմիական երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: FlashMob-ի մասնակիցները կատարել են ՀՀ օրհներգը՝ գեղեցիկ անակնկալմատուցելով շրջապատում հավաքված մարդկանց։

Ըստ կազմակերպիչների՝ այս ֆլեշմոբը Հայաստանի պատմության մեջ ամենաշատ մասնակիցներն է ունեցել։

Արդարության համար պետք է նշենք նաև,որ ֆլեշմոբում կիրառվել են նաև որոշակի գովազդային տարրեր, ինչը բավական մեծ տարածում ունի աշխարհում։ Մասնավորապես այստեղ կարելի է նկատել «Արամե» գինիների թաքնված գովազդ, քանի որ կադրում մի քանի անգամ երևում են այդ գինիները։ Ամեն դեպքում ֆլեշմոբն իրոք կարելի է հաջողված համարել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Emporium

Комментариев нет:

Отправить комментарий