Այսօր Գորիսի պետական դրամատիկական թատրոնի շենքում Գորիս-Վիեն բարեկամության շրջանակներում տեղի ունեցավ համատեղ համերգ Վիենի CIEM փողային նվագախմբի և «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի մասնակցությամբ:
Իսկ համերգի հաճելի անակնկալը Էրեբունի-Երևան երգի հայ-ֆրանսիական համատեղ կատարումն էր, որը դահլիճի պահանջով նույպես կրկնվեց: Բեմում միաժամանակ 56 երիտասարդներ էին, որոնցից հայերը նվագակցում էին, իսկ ֆրանսիացիները՝ երգում հայերեն: Անչափ հաճելի էր լսել հայերի համար օրհներգին հավասար, ժողովրդի սրտից եկող երգի հայերեն հուզիչ կատարումը ֆրանսացի երիտասարդների կողմից:
Հոկտեմբեր ամսին լրանում է Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցության 20 տարին: Սիրով կսպասենք ֆրանսիացի բարեկամներին...
Этот комментарий был удален автором.
ОтветитьУдалитьՀեղինակը չգիտե՞ր, որ համերգի հովանավորը` Վիեննի հայ մշակույթի տունն է, կազմակերպիչն էլ` Ադաջո երաժշտական մշակութային ՀԿ-ի նախագահ, համերգների կազմակերպիչ` Կարինե Գրիգորյանը: Նույնիսկ դահլիճը զբաղեցնելու համար վճարել եմ։ Արժեր "մեկ տողով" գրել:
ОтветитьУдалить