пятница, 2 ноября 2012 г.

Մերոնք Եվրոպայում: Հունաստան

Գորիսի Երիտասարդկան Միության անդամներ, ԻնֆոՏան ներկայացուցիչներ Սարգիս Սարգսյանը,Աստղիկ Բեգլարյանը և Սաթենիկ Սարգսյանը աշխատանքային այցով գտնվում են Հունաստանում: Նրանք մասնակցում են Յանինայում կայանալիք միգրացիայի և գործազրկության խնդիրներին վերաբերվող սեմինարին: Երիտասարդական Միությունը Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է միգրացիայի և ռեպատրիացիայի խնդիրներով Հայստանում: Կազմակերպության գրասենյակում գործում է Սյունիքի միգրացիայի ռեսուրս կենտրոնը, որն աջակցում է միգրանտներին լուծելու իրենց առջև կայացած խնդիրները ինչպես Հայաստանում, այնպես էլ նրանից դուրս: 2009 թ-ին կազմակերպության անդամները փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում /աջակցությունը Եվրասիա համագործակցության հիմնադրամի / եղան ՌԴ Օմսկ քաղաքում, որտեղ հանդիպեցին Հայկական համայնքի ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալու համար նրանց խնդիրներին և վերլուծելու դրանց պատճառները: Աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն հնարավորություն տվեց կենտրոնի աշխատակիցներին հետագայում ավելի արդյունավետ աշխատել ոլորտում:
Հունաստան այցը, կարծում ենք, էլ ավելի կհարստացնի կազմակերպության անդամների գիտելիքները միգրանտներին, ինչպես նաև ռեպատրիանտներին աջակցելու, նրանց հրատապ խնդիրներին հնարավորինս լուծման ուղիներ առաջարկելու համար:
Արդյունավետ աշխատանք Ձեզ Հունաստանում, սիրելի գործընկերներ, և բարի վերադարձ...

Комментариев нет:

Отправить комментарий