
Այսօր Գորիսի ԻնֆոՏանը տեղի ունեցավ հանդիպում Գորիսի հանրակրթական դպրոցների աշակերտների ծնողների հետ (ֆոկուս խումբ), որը ԻնֆոՏան աջակցությամբ կազմակերպել էր Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Թրփանճեան Հասարակական Հետազոտությունների կենտրոնը:

Հանդիպումը նպատակ ուներ լսելու և վեր հանելու արդի ՀՀ հանրակրթական համակարգի խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև լսելու ծնողական ֆոկուս խմբի կարծիքը կրթական բարեփոխումների մասին:
Հանդիպմանը հրավիրված էին Գորիսի թիվ 1, 2, 5 հանրակրթական և Գորիսի հատուկ դպրոցի տարբեր դասարանների աշակերտների ծնողներ, ինչպես նաև ԿԱԻ Գորիսի մասնաճյուղի մասնագետ և ծնող Նունե Ասրյանը:
Комментариев нет:
Отправить комментарий